Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

Իսրայելը հարվածել է Լիբանանի Անսար գյուղին. 11 մարդ է զոհվել

Լիբանանի հարավում գտնվող Անսար գյուղի վրա Իսրայելի  իրականացրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի. Տեղեկատվությունը տարածել  է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ ևս 19 մարդ վիրավորվել է։

Լիբանանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսրայելի օդային հարվածների թիրախը գյուղի ծայրամասում գտնվող բնակելի շենքն էր։ Զոհերի թվում կանայք և երեխաներ կան։

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ հարվածն ուղղված է եղել «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին։