Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Կանադայում գրանցվել են AstraZeneca-ից բնակչության հրաժարման առաջին դեպքերը

Բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի կողմից մշակված պատրաստուկով պատվաստվելուց բնակչության հրաժարման առաջին դեպքերն են գրանցվել Կանադայի Քվեբեկ նահանգում: Այս մասին հայտարարել է CTV հեռուստաալիքը: AstraZeneca պատվաստանյութով պատվաստումից հրաժարվելու դեպքեր են գրանցվել Մոնրեալում:

Ավելի վաղ վարչապետ Ջասթին Թրյուդոն կանադացիներին հավաստիացրել էր AstraZeneca պատվաստանյութի անվտանգության մասին: Նա նաև հորդորել էր նրանց չհրաժարվել դրանից, քանի որ այն օգտագործման համար հաստատվել է Կանադայի առողջապահության նախարարության կողմից: