Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Թուրքիայի մասնավոր հատվածը և «Գազպրոմ»-ը բանակցություններ են սկսել գազի ներկրման նոր պայմանագրերի շուրջ

Թուրքիայում մի շարք մասնավոր ընկերություններ բանակցություններ են սկսել «Գազպրոմի» հետ`գործող պայմանագրերի գործունեության ժամկետի մոտալուտ ավարտի պատճառով գազի գնման պայմանագրերը երկարաձգելու կամ վերանայելու շուրջ:

Ինչպես չորեքշաբթի օրը նշել է Habertürk հեռուստաալիքը, խոսքը տարեկան 8 միլիարդ խորանարդ մետր գազի գնման մասին է: Բանակցությունները ներառում են Gama, AKSA, Demiroren, Kalyon հոլդինգները:

Ընկերություններից մեկի ներկայացուցիչը հաստատել է, որ «բանակցություններ են տարվում «Գազպրոմի» արտահանման կառույցների ղեկավարության հետ»: «Թուրքական մեծ թվով ընկերություններ չափազանց հետաքրքրված են գազի ներկրմամբ: Մենք պետք է համաձայնության գանք գնի և գազի ծավալների վերաբերյալ, որպեսզի բանակցություններն առաջ գնան», ասել է նա: