Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Էրդողանը գտնում է, որ Կիպրոսի հարցով նոր գագաթաժողովը արդյունքի չի հանգեցնի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Կիպրոսի կարգավորման հարցով հաջորդ գագաթաժողովը, որը մի քանի ամիս անց կանցկացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ապարդյուն կլինի: Ըստ կիպրական O Phileleftheros թերթի կայքի, Թուրքիայի առաջնորդն այդ մասին ասել է ուրբաթ օրը Ստամբուլում աղոթքից հետո:

Նա այդպիսի արդյունքի հարցում մեղավոր է համարում հունա-կիպրական կողմին: «Ես չեմ վստահում Կիպրոսի հույներին: Նրանք երբեք իրենց ազնիվ չեն պահել», ասել է Թուրքիայի ղեկավարը:

Խոսելով գագաթաժողովի մասին՝ նա ավելացրել է. «Հիմա այն հետաձգվել է 2-3 ամսով, բայց ես նորից չեմ հավատում, որ ինչ-որ արդյունք կլինի, քանի որ նրանք [կիպրացի հույները] ազնիվ չեն»: