ԱՄՆ կաթոլիկ նախագահ Ջո Բայդենը շարունակում է աջակցել նույնասեռ զույգերին, չնայած այն բանին, որ Վատիկանը հրաժարվել է նրանց իր օրհնությունը տալ ամուսնության համար: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին մամուլի հերթական ճեպազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը:
Նրան խնդրել են մեկնաբանել պետության ղեկավարի վերաբերմունքը Վատիկանի որոշման վերաբերյալ: «Չեմ կարծում, որ նա [Բայդենը] Վատիկանին անձնական պատասխան ունենա: Ոչ: Նա շարունակում է աջակցել միասեռ միություններին», ասել է Փսակին:








