Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ակնկալվում է, որ Թուրքիային Ս-400-ի մատակարարման երկրորդ պայմանագիրը կկնքվի այս տարի

«Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեևը խոսել է այն մասին, թե երբ կարող է ստորագրվել Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի լրացուցիչ խմբաքանակի մատակարարման երկրորդ պայմանագիրը Թուրքիայի և ՌԴ-ի միջև:

«Մոտ ապագայում, այսինքն՝ այս տարի։ Մենք ակնկալում ենք, որ Թուրքիայի համար Ս-400-ի երկրորդ պայմանագիրը կկնքվի այս տարի», Իզվեստիայի հաղորդմամբ՝ լրագրողներին ասել է Միխեևը:

Օգոստոսի 23-ին Միխեևը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են խորհրդակցությունները Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ, կողմերը գտնվում են բանակցությունների վերջին փուլում: