Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասում բնակվող անձանց համար անսովոր ցրտեր են սպասվում: Այս մասին տեղեկացրել է «Ռոսհիդրոմետ» կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Լյուդմիլա Պարշինան, հաղորդում է news.ru-ն:
Ջերմաստիճանի կտրուկ անկումը կսկսվի փետրվարի 5-ին: Այդ օրը, օրվա ընթացքում, տարածաշրջանում կլինի մոտ տասը աստիճան ցուրտ: Գիշերը ջերմաստիճանը կնվազի ևս չորս աստիճանով: Մայրաքաղաքի բնակիչներին հունվարի 8-ի գիշերը սպասվում է մինուս 25 աստիճան։







