«Ակնկալում ենք մարտից արդեն ունենալ կորոնավիրուսի պատվաստանյութի որոշակի խմբաքանակ՝ էտապներով գործընթացը սկսելու համար»,- լրագրողներին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ավանեսյանն ասել է, որ ռիսկի խմբերը որոշվել են, եւ առաջին հերթին հենց այդ խմբերի ներկայացուցիչներն են պատվաստվելու հնարավությունը ստանալու:
Ռուսաստանի Դաշնությունից նվեր ստացված «Sputnik V» պատվաստանյութով Հայաստանում մոտ 15 հոգի է պատվաստվել:
Նախարարի խոսքով՝ այս պահին պատվաստանյութեր արտադրողների հետ կնքված պայմանագրեր դեռ չկան, եւ հայտնի չէ, թե որքան կարժենան պատվաստանյութերը Հայաստանի համար:








