Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերջին արարը՝ ինքնուրացում

Անահիտ Հովսեփյան
29/05/2026
- 29 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա դարձավ, լրատվամիջոցներում բանավեճ թեժացավ, թուրքերը հոծ խմբերուվ հանրահավաքներ էին անում, սպառնում, բայց 2015-ի ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում նախագահ Յոահիմ Գաուքն արտասանեց Բառը՝ Ցեղասպանություն: Թուրքիան սպառնաց խզել դիվանագիտական հարաբերությունները: 2015-ի ապրիլի 24-ին Բունդեսթագի նիստում Հայոց ցեղասպանության բանաձեւը չանցավ, ուղարկվեց լրամշակման, իսկ մեկ տարի անց ի հեճուկս թուրքական համառ դիմադրության,  գերմանացի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հարաբերականացման, ուրացման, այն բաց քվեարկությամբ՝ 1 դեմ, 1 ձեռնպահ, Բունդեսթագի նախագահ Լամերտի բնութագրմամբ «նշանակալից մեծամասնությամբ» անցավ: («Ազգում» 2015-16 թվականներին մանրամասն լուսաբանել ենք թեման, ինչպես նաեւ Բունդեսթագի ապրիլի 24-ի եւ հունիսի 2-ի նիստերը (տե՛ս մասնավորապես  

https://azg.am/tpagir/2015/2015(15).pdf  https://azg.am/tpagir/2016/21.pdf : https://azg.am/tpagir/2016/22.pdf -Ան.Հ.)

Եթե նախկինում դժգոհում էինք, որ մեղսակցություն բառը գերմանացիները հաճախ չեն օգտագործում, համապատասխանատվություն բառն է մեղքից խույս տալու գտնված բառեզրը, այսօր դա էլ չեն կիրառում: ԳԴՀ նախագահ, մասնագիտությամբ իրավաբան Շթայնմայերը, որ տասը տարի առաջ արտգործնախարարի պաշտոնում «ոճիրը բառեզրով չսահմանափակենք» աճպարարությամբ «ցեղասպանություն» բառեզրը չարտաբերեց որեւէ անգամ, այսօր էլ ուրացման գծից չի հրաժարվում, թեեւ թե՛ արտգործնախարարի, թե՛ նախագահի պաշտոններում Ծիծեռնակաբերդ է բարձրացել, գլուխ խոնարհել, բայց…: Ու՞մ առաջ, պարզ չէ, քանի որ անմեղ զոհերին մատուցվող հարգանքի այդ տուրքը պիտի ենթադրեր, թե պարտականություն ունի իր երկրում բնակվող ԳԴՀ քաղաքացիություն ունեցող զոհերի ժառանգներին հանդիպելու, տարվա մեջ նվազագույնը մեկ անգամ ՝ ապրիլի 24-ին նրանց խոսք ուղղելու, հիշատակի երեկոներին մասնակցելու: Իրավաբան Շթայնմայերը արտգործնախարարի պաշտոնում մի անգամ ասաց՝ բանաձեւը գործադիրի համար պարտադիր բնույթ չունի: Խորհրդարանական Գերմանիայում նախագահ Շթայնմայերը երկրի գլուխն է, մի կողմնացույց, որ իսպառ մոռացել է արդարամտության, բարոյականության մասին:

Առաջիկայում կանդրադառնանք, թե Բունդեսթագում հունիսի 2-ին հիշեցի՞ն Հայոց ցեղասպանության բանաձեւի, դրանից բխող պարտականությունների մասին: Հակված ենք ենթադրելու, թե գերմանացի օրենսդիրները ներքաղաքական եւ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու այլ  օրակարգ ունենալու պատճառաբանությամբ իրենց կարտոնեն մոռանալ «մեղքից մաքրվելու» այդ օրվա հիշատակումը, եւ քանի որ Հայաստանը ինքնասպանության՝ «ինչո՞ւ չես զոհվել» նոր խոսույթ ունի, գերմանահայ սփյուռքն էլ  ներազգային «սեւուսպիտակի», «իրական» եւ «պատմական» Հայաստանի բաժանարար գծին փորձում է  մարդկային՝ «ազատություն Բաքվի բանտում տառապող գերիներին» մտավոր եւ զգայական հավաքական անհապաղ պահանջը լսելի դարձնել, էլ ինչո՞ւ իրենց վաղեմի դաշնակցին՝ Թուրքիային հիշեցնեն առերեսվելու, ճանաչելու պահանջը, ինչո՞ւ խոսեն, թե 10 տարի անց չեն կատարել բանաձեւում ամրագրվածը՝ Գերմանիայի ուսումնական հաստատություններում Հայոց ցեղասպանության թեմայի ներառումը, եւ Բրանդենբուրգի օրինակը եզակի թողնելու մասին:

Հատկապես 2020-ի պատերազմից հետո, նկատելի դարձավ, որ թուրքական տարրը հայերի հանդեպ վերբալ ատելությունից ֆիզիկական հաշվեհարդարի է պատրաստ: Գերմանիայում աջծայրահեղականների թվով երկրորդ՝ «Գորշ գայլերի» 12 000-անոց    խմբավորումն ազատ է գործում եւ մարտի 15-ին նրանց՝ Թալեաթ փաշայի ոգեկոչման հանրահավաքը Բեռլինի ոստիկանությունն արտոնել էր:

(https://azg.am/news/%d5%af%d5%a1%d6%80%d6%87%d5%b8%d6%80%d5%a8/%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%b6%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9-%d6%86%d5%a1%d5%b7%d5%ab%d5%a6%d5%b4%d5%ab-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a9/
https://azg.am/am/%d5%a9%d5%a1%d5%b2%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a2%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80-%d5%a9%d5%a1%d5%ac%d5%a5%d5%a1%d5%a9%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6

(տե՛ս «Ազգ» 20-03-2026): Գերմանիան 20-րդ դարասկզբին ապաստան էր տվել թուրքական դատարանի վճռից ճողոպրած Հայոց ցեղասպանության ճարտարապետին՝ Թալեաթին, նրան պատսպարել, եւ մեկ դար անց էլ նրա հիշատակի փառաբանումն է արտոնում: Սա հայության գոյության, անվտանգության հանդեպ ազդանշան չէ՞:

Գերմանիան «Հիշողության մշակույթ» ձեւավորած երկիր է, եւ երկրում բնակվող հրեաները այդ մշակույթից ոչ այնքան օգտվող, որքան այն կենդանացնող, այն խնամող հանրությունն են: Աշխարհում հակահրեականության աճ կա, Իսրայելի վարած քաղաքականության պատճառով նաեւ անզուսպ վերելք է ապրում Գերմանիայում, բայց «Հիշողության մշակույթ»ի ձեւավորած ամենօրյա պարույրը զսպանակի մեջ ձգում, խեղդում է հրեաների կյանքին սպառնացող վտանգավոր խոսույթը: Նրանք չեն դադարում հիշեցնել, որ դահիճ Գերմանիան թեեւ քավել է իր մեղքը, բայց պարտավոր է ամեն օր վերահաստատել իր պարտավորությունը: Եթե Թուրքիան ուրանում է, Ադրբեջանը ոչ միայն ամեն օր սպառնում է բառերով, այլ գրավել է ՀՀ-ի 240 կմ-ը, իսկ Գերմանիայում Բունդեսթագի բանաձեւով հայերիս տրվելիք անվտանգության երաշխիքների մասին չենք հիշեցնում, եւ պաշտոնական Բեռլինը շեշտում է, թե ուրախ է ՀՀ-Ադրբեջան-Թուրքիա խաղաղության եւ հաշտության շուրջ, այլեւս ի՞նչ պահանջենք, ինչու՞ պահանջենք: Իսկ եթե լռենք, մեզ կպաշտպանի՞ այդ դավադիր լռությունը, կամ ՀՀ դեսպանի «ցեղասպանություն» բառը «ողբերգություն» բառով քողածածկելը:

Գերմանական Կասսել քաղաքում ապրիլի 9-12-ին AIM- together akademie-ի  համաժողովի թեման «Ներխմբային ռասիզմն» էր, որին հայերի հետ մասնակցում էին քրդերը, հույները, ասորիները, հրեաները, սինտի եւ ռոմա (գնչու) համայնքից:

Գերմանահայ ուսանողական «Միասին» միության անդամներ Դավիթ Շահբազյանն ու Սաթենիկ Գույումճյանը հստակ օրինակներով անդրադարձել են հակահայկական ռասիզմի դրսեւորումներին՝ թե՛ Գերմանիայում, թե՛ աշխարհում, ներկայացրել են Արցախյան հակամարտության պատճառով բորբոքված հակահայկականությունը Ադրբեջանում, Թուրքիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, սոցցանցերում, հակամարտությունից դուրս՝ հակահայկական դրսեւորումները Երուսաղեմում:  «Միասին»ը գերմանահայ համայնքում անանուն հարցում է անցկացրել, որի պատասխանները մտահոգիչ են, հարցվածների  71 տոկոսը խոստովանել է, որ Գերմանիայում ճանաչում է հակահայկական ռասիզմը, զգացել է վերբալ կամ ֆիզիկական բռնություն: Չեմ կարծում, թե բռնության ենթարկվածները դիմել են ՀՀ դեսպանությանը: Ուրախացնող մի հանգամանք կա՝ գերմանահայ երիտասարդությունը, որքան էլ ընկճված՝ իրավագիտակից է եւ զոհի բարդույթը ոչ թե շրջանցել է, այլ նոր զոհ չի ուզում լինել, թեկուզ խաղաղության քողի տակ:

Ապրիլի 24-ին, 25-ին, 26-ին ԳԴՀ տարբեր քաղաքներում գերմանահայ համայնքային երիտասարդությունն էր Հայոց ցեղասպանության հուշահանդեսների կազմակերպիչն ու ամբիոնից ելույթ ունեցողը, որ թե փոխանցում էր իր նախնիների բանավոր եւ գրավոր պատմությունը, թե՛ վստահեցնում, որ տեր է իր պատմության, իր ժառանգության, հետեւաբար՝ Հիշողության: Մոռացումը ոճրի կրկնություն է ծնելու: Դյուսսելդորֆի համալսարանի դահլիճում հայ ուսանողները՝ Մելանի Մարտիրոսը, Անահիտ Պադարյանը, Արփի եւ Սաթենիկ Գույումճյանները բարձրաձայնեցին, թե իրենց ընտանեկան պատմություններից են ճանաչում դահճին, չեն ներելու ուրացումը, պահանջելու են ճանաչում: Միջազգային իրավունքը հայերին չի զրկել արդարության վերականգման պահանջից: «Ուզեցին հայերիս բնաջնջել, չհաջողվեց դա 1915-ին, նորից փորձեցին՝ Ադրբեջանին նեցուկ կանգնեց Թուրքիան՝ վարձկաններով, Արցախը հայաթափվեց, դարձյալ հայրենազրկում եղավ, բայց դահիճը չհաղթեց: Մենք կանք եւ լույս ենք տալիս կյանքին՝ Հայաստանում, թե Սփյուռքում: Եւ ինչպես գերմանահայ երիտասարդ արձակագիր Լաուրա Ցվիրտնիան է ձեւակերպել՝ «Ցեղասպանության վերջին արարը ուրացումն է, ամենավերջինը՝ ինքնուրացումն է», ասաց Սաթենիկը: Հատկապես նրա խոսքին արձագանքելով քուրդ, հույն, պարսիկ, գերմանացի, հրեա ուսանողական միության անդամներն ի նշան համերաշխության ծափահարեցին:

Ֆաշիզմի դեմ միասնական պայքարի նոր փուլ է սկսվում՝ Հիշողության մշակույթի երկրում՝ Գերմանիայում, եւ ջահակիրը գերմանահայ ուսանողությունն է:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Նախորդ գրառումը

«Վրաստան. ինտեգրացման օրակարգի ղեկը Թուրքիան է վարում»  

Հաջորդ գրառումը

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

Լրահոս

Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին

26/06/2026

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածության համար։  «Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան...

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026

Թող թույլ տրվի ինձ զգաստ մտածող ու դեռ չկաշառված գործընկերներիս եւ առհասարակ մեր ժողովրդի ողջամիտ խավին խորհուրդ տալ, որ դադարեն...

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026

Մտածել, որ Հայաստանի ընտրությունների արդյունքը կապ չունի արտաքին աշխարհում կատարվող գործընթացների հետ,ու որ Հայաստանի ընտրողն է ամեն բան վճռում, իհարկե...

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026

Վատառողջ է վիճակը, երբ համազգային համարում վայելող որեւէ վերաքննիչ համակարգ բացակայ է Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի համապետական ընտրութիւնները տեղի ունեցան...

ԱՄՆ-ի հետ բանակցողի խորհրդանշական կրծքանշանը

26/06/2026

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը համարվում է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ տարվող բանակցությունների գլխավոր համակարգողներից եւ բանակցային գործընթացի առանցքային դեմքերից մեկը: Նա Իրանի...

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026

Իրան-ԱՄՆ քառակողմ հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ պակիստանցի եւ քաթարցի միջնորդները, 80 րոպե տեւած բանակցություններից հետո ընդհատվել է՝ որոշ հարցերի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական