Ռուսաստանը նախկինի պես համակողմանի աջակցում է Հայաստանին սահմանային կառույցների ստեղծման և սահմանի պահպանության գործում: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից։
Մասնավորապես՝ «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Կուլիշովն ասել է. «Երևանը, սեփական սահմանային կառույցների ձևավորման հետ մեկտեղ, պաշտպանության տակ է վերցնում Թուրքիայի և Իրանի հետ սահմանի հատվածները։ Դա տեղի է ունենում ՌԴ սահմանապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ»:








