Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ իշխանությունները չեն հաշվարկում իրեն քաղաքական ուղերձների տնտեսական հետևանքները, այդ գինը վճարում է հասարակ քաղաքացին

27/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ

Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում ձևավորվող իրավիճակը օրեցօր դառնում է ավելի մտահոգիչ և վտանգավոր։ Մի քանի օր է՝ հանրային տիրույթում տեղեկություններ են շրջանառվում, որ հայկական ելակով և լոլիկով բեռնված մեքենաները խնդիրների են բախվել ՌԴ սահմանին և վերադարձվել Հայաստան։ Առաջին հայացքից սա կարող է թվալ տեխնիկական կամ ժամանակավոր խնդիր, սակայն իրականում մենք գործ ունենք շատ ավելի խորքային և համակարգային վտանգի հետ, որի հետևանքները կարող են ծանր հարված հասցնել մեր տնտեսությանը, գյուղատնտեսությանը և սոցիալական կայունությանը։

Հայաստանի գյուղատնտեսությունը տարիներ շարունակ գոյատևել է չափազանց ծանր պայմաններում։ Մեր գյուղացին աշխատում է բարձր տոկոսադրույքներով վարկերի պայմաններում, մշտապես աճող ծախսերի, թանկացող պարարտանյութի, վառելիքի և ոռոգման խնդիրների պայմաններում։ Այս ամենին գումարվում են կլիմայական ռիսկերը, շուկաների սահմանափակությունը և պետական աջակցության համակարգային բացակայությունը։ Այս իրավիճակում արտահանման շուկաների կայունությունը դառնում է բառացիորեն կենսական նշանակության հարց։

Ռուսաստանի շուկան Հայաստանի համար ունի կենսական տնտեսական նշանակություն, հատկապես գյուղատնտեսական արտադրանքի իրացման տեսանկյունից։ Սա ոչ թե քաղաքական նախասիրությունների կամ աշխարհաքաղաքական համակրանքների հարց է, այլ փաստ, որը ձևավորվել է տասնամյակների ընթացքում։ Հայկական գյուղմթերքի հսկայական ծավալներ իրացվել են հենց այդ շուկայում, և հազարավոր ընտանիքների սոցիալական կայունությունը անմիջականորեն կապված է այդ տնտեսական հարաբերությունների կայունության հետ։

Այսօր հատկապես վտանգավոր է այն, որ խնդիրը ծագում է գյուղատնտեսական ակտիվ սեզոնի հենց սկզբում։ Առաջիկա օրերին և շաբաթներին սկսվելու է նաև ծիրանի, բալի, դեղձի և այլ գյուղմթերքների լայնածավալ արտահանումը։ Եթե արդեն հիմա կան խոչընդոտներ և անորոշություններ, ապա դրանց շարունակությունը կարող է կործանարար հետևանքներ ունենալ ամբողջ ոլորտի համար։ Տասնյակ հազարավոր տոննաներով բերք կարող է մնալ սահմաններին, չհասնել սպառողին, վնասվել կամ ամբողջությամբ ոչնչանալ։ Իսկ դրա հետևանքները կրելու են ոչ թե պաշտոնյաները, այլ գյուղացիները, գյուղական համայնքները և նրանց ընտանիքները։

Առավել վտանգավորն այստեղ իշխանությունների վարքագիծն է։ Այս ծանր իրավիճակում հասարակությունը չի տեսնում օպերատիվ պետական կառավարում, չի տեսնում համակարգված աշխատանք, չի տեսնում հստակ քաղաքական պատասխանատվություն։ Փոխարենը իշխող քաղաքական խմբակը շարունակում է զբաղված մնալ ներքաղաքական քարոզչությամբ, հասարակության բևեռացմամբ և արտաքին քաղաքական վտանգավոր խաղերով։

Հատկապես մտահոգիչ է վերջին տարիներին իշխանությունների կողմից տարվող հակառուսական քարոզչական գիծը, որը հաճախ ներկայացվում է որպես «ինքնիշխանության» կամ «նոր քաղաքականության» դրսևորում։ Սակայն իրական պետական քաղաքականությունը չի կարող կառուցվել էմոցիաների, կեղծիքի և արտաքին կենտրոններին հաճոյանալու հաշվարկների վրա։ Պետության արտաքին քաղաքականությունը նախ և առաջ պետք է ծառայի պետության անվտանգությանը, սեփական ժողովրդի սոցիալական և տնտեսական շահերին։

Երբ իշխանությունները չեն հաշվարկում իրենց հայտարարությունների, քայլերի և քաղաքական ուղերձների տնտեսական հետևանքները, այդ գինը վճարում է հասարակ քաղաքացին՝ գյուղացին, արտադրողը, փոքր ու միջին բիզնեսը։ Հենց այդ պատճառով այսօր հարյուրավոր ընտանիքներ հայտնվել են անորոշության մեջ՝ չիմանալով, արդյոք իրենց արտադրանքը կհասնի շուկա, արդյոք կկարողանան փակել վարկերը, պահել տնտեսությունները և շարունակել ապրել հայրենի գյուղերում։

Այս իրավիճակը պետք է դառնա լրջագույն ազդակ, որ պետության արտաքին քաղաքականությունը, տնտեսական անվտանգությունը և ներքին սոցիալական կայունությունը չեն կարող գոյություն ունենալ միմյանցից անջատ։ Երբ իշխանությունը արտաքին հարաբերություններում առաջնորդվում է ոչ թե սառը պետական հաշվարկով, այլ քարոզչական տրամադրություններով և քաղաքական պահի շահերով, դրա հետևանքները վաղ թե ուշ հարվածում են երկրի տնտեսությանը, գյուղատնտեսությանը և հասարակ մարդու կենսամակարդակին։

Հայաստանի նման աշխարհաքաղաքական և տնտեսական բարդ միջավայրում գտնվող պետությունը չի կարող իրեն թույլ տալ արտաքին քաղաքական արկածախնդրություն, չհաշվարկված հայտարարություններ և ռազմավարական գործընկերությունների արժեզրկում։ Հատկապես այն պայմաններում, երբ երկրի գյուղատնտեսական արտադրության և արտահանման զգալի հատվածը ուղղակիորեն կապված է ռուսական շուկայի հետ։

Ուստի անհրաժեշտ է անհապաղ վերանայել այն քաղաքական և քարոզչական մոտեցումները, որոնք խորացնում են արտաքին տնտեսական ռիսկերը և հարվածի տակ դնում Հայաստանի հազարավոր գյուղացիական տնտեսությունների ապագան։ Պետք է վերջ տալ հակառուսական վտանգավոր հռետորաբանությանը, որը որևէ իրական օգուտ չի բերում Հայաստանին, բայց կարող է ծանր հետևանքներ ունենալ երկրի տնտեսության, արտահանման համակարգի և սոցիալական կայունության համար։

Պետական իշխանության առաջնային պարտականությունը սեփական ժողովրդի կենսական շահերի պաշտպանությունն է։ Իսկ երբ հողի մարդը, արտադրողը և գյուղացին սկսում են զգալ, որ իրենք մնացել են միայնակ քաղաքական անհեռատեսության և պետական անգործության պայմաններում, դա արդեն դառնում է ոչ միայն տնտեսական, այլ պետական կառավարման և ազգային պատասխանատվության խորքային ճգնաժամ։

Մհեր Մելքոնյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Նախորդ գրառումը

ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Ռուբիոյի հայաստանյան այցի մասին

Հաջորդ գրառումը

Ռուսաստանը նախկինի պես աջակցում է Հայաստանին սահմանային կառույցների ստեղծման և սահմանի պահպանության գործում․ ՌԴ ԱԴԾ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026
Նորություններ

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026
Նորություններ

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026
Նորություններ

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026
Հաջորդ գրառումը

Ռուսաստանը նախկինի պես աջակցում է Հայաստանին սահմանային կառույցների ստեղծման և սահմանի պահպանության գործում․ ՌԴ ԱԴԾ

Լրահոս

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026

Այսօր առավոտյան քրեական վարչությունից եկել էին մեր տուն՝ հորս ձերբակալելու, - հայտնում է Ռուբեն Հակոբյանի դուստրը։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել...

Ատելությունն է ամենակարևոր գործոնը, որը միավորում է փաշինյանական իշխանությանը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ. Արման Աբովյան

19/06/2026

Պարզապես պետք է հասկանալ, որ փաշինյանական իշխանությունների գործողությունների տրամաբանությունը թելադրվում է բացառապես արտաքին խաղացողների շահերով, իսկ այդ քաղաքականության հիմնական շահառուն...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական