Պուտինը փորձում է Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունը բարդել «ուրիշի վրա». հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին. գրում է korrespondent.net-ը:
«Ակնահայտ է, որ երեկ Մոսկվայում կատարվածը Պուտինը և մյուս տականքներն ուղղակի փորձում են բարդել ուրիշի վրա։ Նրանք միշտ նույն մեթոդներն են կիրառում։ Նման բան արդեն եղել է՝ և՛ պայթեցված տներ, և՛ գնդակահարություններ, և՛ պայթյուններ։ Եվ նրանք միշտ մեղադրում են մյուսներին։
Ռուսներն են եկել Ուկրաինա, այրում են քաղաքները, և փորձում են մեղադրել Ուկրաինային»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Նա նաև ակնարկել է՝ եթե ռուսները պատրաստ են լուռ մեռնել «կրոկուսներում» և որևէ հարց չտալ իրենց հատուկ ծառայություններին, ապա Պուտինը կփորձի նման իրավիճակներն օգտագործել իր անձնական իշխանության օգտին։
«Ռուսները խոշտանգում են, բռնության ենթարկում մեր ժողովրդին։ Հարյուր հազարավոր ահաբեկիչների բերել են այստեղ՝ ուկրաինական հող, նրանք կռվում են մեր դեմ և իրենց չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում իրենց երկրի ներսում։ Հիմա մեղադրում են մեզ։ Երեկ է այս ամենը տեղի ունեցել և այդ ոչնչություն Պուտինը, փոխանակ զբաղվի Ռուսաստանի քաղաքացիներով, մի օր լռեց՝ մտածելով, թե ինչպես դա ուղղի Ուկրաինայի կողմը։ Ամեն ինչ միանգամայն կանխատեսելի էր»,- ասել է Զելենսկին։