Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Տեսանյութ. «Մարտական Եղբայրություն» անդամների մի մասը ձերբակալվել է, մյուսներն այլ ճանապարհով հասել են Ոսկեպար, բայց այնտեղ ձերբակալվել

«Մարտական Եղբայրությունը» հայտնում է, որ առավոտից բերման են ենթարկել կազմակերպության մոտ 3 տասնակ անդամների:

«Իշխանությունը վախեցած է: Մարտական Եղբայրություն միաբանության անդամներին տանում են տներից՝ առանց հիմնավորման և օրենքից դուրս եղանակով։ Այսպիսի վարքագիծը ենթակա է դատապարտման և դեմ է Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողովրդավարական սկզբունքներին», -հայտնել են եղբայրությունից։

Ավելի ուշ նրանք տեսանյութ են հրապարակել Ոսկեպարից, որտեղ միաբանության մի քանի անդամենր երկու մեքենայով հասել էին այլ ճանապարհով: 

«Չնայած աննախադեպ ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար։ Վերջին տվյալներով բերման է ենթարկվածների թիվը 3 տասնյակից ավելին է։ Տեղում ոստիկանները բերման են ենթարկել նաև միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանին»։

Ինչպես արդեն հայտնել ենք, կորել է կապը Մարտական Եղբայրության անդամ Հրանտ Տէր-Աբրահամյանի հետ։

Հովսեփ Ղազարյանն էլ հայտնել է, որ ոստիկանությունն իրեն ապօրինաբար ձերբակալել է։

«Մարտական եղբայրություն»-ը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ վաղ առավոտյան ձերբակալվել է նաև միաբանության անդամ Ավետիս Ավետիսյանը և մի քանի այլ անդամներ։

ՆԳՆ-ից հայտնել են, որ Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել է  ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։

Կազմակերպությունը ժամը 14։00-ին հայտարարել է.

Ոստիկանության կամայականությունները շարունակվում են։

Բերման են ենթարկվել նաև Մարտական Եղբայրություն միաբանության անդամներ

Արման Պետրոսյանը,

Տարոն Սիմոնյանը և

Գարիկ Սարգսյանը, ովքեր գտնվում էին Ոսկեպարում։