Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ֆոտոշարք. Բրոդվեյի հայ լուսանկարիչը

Լուսանկարի աղջիկը  Վանդա Սթիվենսոնն է, որը նկարահանվել է Էրլ Քերոլի 1928 թվականի Vanities ֆիլմում:

Վանդային լուսանկարել է   Ջոն դե Միրջյանը։

Հայազգի լուսանկարիչն Արևմտյան Հայաստանից է, որը գտնվում է այսօրվա Թուրքիայի տիրապետության տակ։

Ջոնի իսկական անունը Հովհաննես է, իսկ Դեմիրճյան ազգանունը նա մասնատել է ու դարձրել դե Միրջյան։

Ջոնը Արևմտյան Հայաստանից գաղթել է 1912 թվականին ու ըստ էության՝ փրկվել 1915 թվականի Հայոց ցեղասպանսւթյունից։

Կարճ ժամանակում Դեմիրճյանը  դարձել է Նյու Յորքի հանրահայտ լուսանկարիչ՝ մասնագիտացած Բրոդվեյում, իսկ ավելի վաղ՝  Հոլիվուդում:

Նրան անվանել են «Բրոդվոյի լուսանկարիչ», ինչը մեծ պատիվ էր և նշանակում էր, որն նրան է վստահված հանրահայտ դերասանուհիներին, պարուհիներին լուսանկարելու պատասխանատավությունը։

Շատ աղջիկներ անկաշկանդ տեսարաններով նրա լուսանկարների միջով էին որոշակի հայտնիություն ձեռք բերում ու մուտք գործում բեմական աշխարհ։

Ջոնն ունեցել է լուսանկարչական սեփական ստուդիա։

Նրա ազատամիտ ու անկաշկանդ լինելը արտահայտվել է նաև լուսանկարներում, որոնք աչքի են ընկնում կերպարների ինքնատիպությամբ, գրավչությամբ։ Դրանք կարծես թատերականացված դրվագներ լինեն։

Վանդայի  լուսանկարն անելուց 6 տարի անց Ջոն դե Միրջյանը մահացել է։  Նա ավտովթարի է ենթարկվել։

Ասում են՝ ավտոմեքենայի մեջ եղել է ամուսնացած մի դերասանուհի, որը ներկայացել է Ջոնի զարմուհի։ Դերասանուհին ողջ է մնացել, իսկ Ջոնը՝ ոչ։