Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բայդենն ու Հարիսը հրապարակավ կընդունեն իրենց պարտությունը

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և ԱՄՆ նախկին նախագահ  Ջո Բայդենը պատրաստվում են զանգահարել ընտրությունները հաղթած Դոնալդ Թրամփին և ընդունել Դեմոկրատական ​​կուսակցության պարտությունը։

Հարրիսը նախատեսում է այսօր հրապարակավ խոսել և ընդունել իր ու դեմոկրատների պարտությունը. ասել են նրա օգնականները: Բայդենը պատրաստվում է հրապարակայնորեն խոսել ընտրությունների արդյունքների մասին, սակայն ելույթի հստակ ամսաթիվը հայտնի չէ:

Սպիտակ տան տվյալներով՝ Բայդենը մտադիր է ոչ թե զանգել ու շնորհավորել Թրամփին,  այլ ուզում է հրավիրել նրան Սպիտակ տուն և  անձամբ մասնակցել նրա երդմնակալությանը։