Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

1920-ական թվականների քարտեզները չեն տալիս ո՛չ ռուսները, ո՛չ վրացիները. ՀՀ իշխանություններն անընդհատ դիմել են՝ մերժել են. Քարտեզագիր

28/10/2021
- Նորություններ, Տեղական

ՀՀ կառավարության օրակարգում այս պահին կան տարբեր հարցեր, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, իսկ մյուսը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան է,-այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա համաձայնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից օրերս արած հայտարարությանն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանային հարցը պետք է կարգավորվի խորհրդային շրջանի քարտեզներով՝ նշելով, որ քարտեզները, եթե ոչ՝ 100, ապա՝ 99 տոկոսով համընկնում են 2010 թվականին ընդունված Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով նկարագրված Հայաստանի Հանրապետության տարածքին:

«Վարչատարածքային բաժանման մասին օրենքը ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության տարածքը: Սահմանը՝ որպես դե յուրե կատեգորիա, սահմանվում է ուրիշ օրենքով:

Դելիմիտացիայի համար պետք է օգտագործվի Խորհրդային Միության քարտեզը: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր թվականների քարտեզներն իրար վերատպումներն են, մենք պետք է խորանանք այդ քարտեզներով ու հասկանանք՝ որն ունի իրավական հիմք: Այդ քարտեզներում կան տարածքային որոշակի տարբերություններ»,- նշել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս Վալդայ ակումբում հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են լուծել սահմանի հարցը խորհրդային շրջանի քարտեզների հիման վրա: «Այս պահին կարևորը հայ-ադրբեջանական սահմանը հստակ որոշելն է, որի համար, բացի երկու կողմերից և Ռուսաստանից, ոչ ոք պետք չէ։ Ինչո՞ւ, որովհետև քարտեզները ՌԴ բանակի Գլխավոր շտաբում են, որոնք ցույց են տալիս, թե խորհրդային տարիներին ինչպես էր անցնում սահմանը երկու երկրների միջև»,- նշել էր նա։

Քարտեզագիր Շահեն Շահինյանի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ խոսքը 1970-ական թվականների քարտեզների մասին է:

«ՌԴ նախագահի ելույթից հետո ժողովրդի մեջ ինչ-որ սին հույսեր կան, որ նա խոսում է 1920-ական թվականների քարտեզների մասին, սակայն նա ոչ մի թվականի քարտեզի մասին չի խոսել: Քանի որ շեշտել է, որ փոխանակումների կարիք է լինելու (անկլավներ, ճանապարհներ), ամենայն հավանականությամբ, խոսքը 1970-ական թվականների քարտեզների մասին է: Կան բազմաթիվ հետազոտություններ՝ և՛ մեր կողմից արված, և՛ այլ հետազոտողների, որ մեզ առավել ձեռնտու է 1920-ական թվականների, անգամ՝ մինչև 1932թթ. քարտեզները, որտեղ Հայաստանի մակերեսը հասնում է ընդհուպ 31․000 քմ-ի: Սովետական հանրագիտարանի առաջին խմբագրության մեջ 30.000 քմ-ն անցնում է ՀՀ տարածքը»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Շահեն Շահինյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ մենք պետք է ուսումնասիրենք այդ քարտեզները ու հասկանանք՝ որն ունի իրավական հիմք, քարտեզագիրը նշեց, որ իրավական հիմք ասելով՝ նկատի ունենք այն քարտեզը, որի տակ առկա է ՀՀ լիազոր անձի ստորագրություն և լիազոր մարմնի հաստատում:

«ԽՍՀՄ տարիներին այն քարտեզները, որոնք պաշտոնական հաստատում պետք է ստանային՝ ԽՍՀՄ ղեկավարությունը հաստատել և կնքել է: 1926 թ. քարտեզների վրա, որոնք ես տեսել եմ, եղել են այն ժամանակվա ՀՀ ղեկավարության ստորագրություններն ու կնիքները: Իսկ եթե խոսքը գնա 1970-ական թթ. քարտեզների մասին, անձամբ կնքած չեմ տեսել, բայց հավանական եմ համարում, որ ռուսական արխիվներում կլինեն նմանատիպ օրինակներ: Ո՛չ 1970-ականների, ո՛չ 1920-ականների քարտեզները չկան մեզ մոտ: 1920-ական թվականների քարտեզները չեն տալիս ո՛չ ռուսները, ո՛չ վրացիները: Սկսած Քոչարյանի ղեկավարման ժամանակահատվածից՝ մինչև այս տարի, անընդհատ իշխանությունները դիմել են՝ մերժել են»,- մանրամասնեց Շահեն Շահինյանը:

Հարցին՝ ստեղծված իրավիճակում որքանո՞վ է հավանական, որ Հայաստանին ձեռնտու քարտեզը կիրառեն, քարտեզագիրը նկատեց. «Այնպես չէ, որ Ադրբեջանը ծափահարելով՝ համաձայնելու է այն քարտեզին, որը մեզ է ձեռնտու: Նրանք այնպես են անելու, որ իրենց համար շահեկան լինի, իսկ թե ինչքանո՞վ ճնշում կգործադրվի նրանց վրա, որ գնան փոխզիջումների, դա այլ հարց է»:

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին: Այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նաև նշել է, որ Խորհրդային Միության տարիների առաջին դեմարկացիայի գործընթացը 1920-ականներին է սկսվել՝ 1926-27 թթ․, որն ավարտվել է 1929-ին, իսկ հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը։ Իրավական հիմք ունեցող քարտեզը 1920-ականների քարտեզն է:

«Քարտեզները, որոնք պետք է դրվեն բանակցությունների հիմքում, քննարկվել են աշխատանքային խմբում»,- հավելել է Գրիգորյանը։

168.am

Նախորդ գրառումը

Մտածում եմ, որ պետք է իշխանափոխություն լինի. Վեդու համայնքապետ

Հաջորդ գրառումը

Ֆրանսիան մտահոգված է Դոնբասում Bayraktar-ի կիրառման մասին տեղեկություններով

Համանման Հոդվածներ

Նորություններ

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026
Նորություններ

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026
Նորություններ

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026
Միջազգային

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026
Հաջորդ գրառումը

Ֆրանսիան մտահոգված է Դոնբասում Bayraktar-ի կիրառման մասին տեղեկություններով

Լրահոս

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական