Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

103 տարի առաջ՝ ապրիլի 17-ին, Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը վրեժ լուծեցին Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երկու թուրք դահիճներից

1922 թվականի  ապրիլի 17-ին, Բեռլինում գնդակահարվեցին Հայոց ցեղասպանությունը կազմակերպած հանցագործներից երկու պարագլուխ ՝ Բահէդդին Շաքիրը, որը «Թեշքիլյաթ ի մահսուսիե» ( հայերին հատուկ սպանելու համար՝ հիմնականում բանտերից ազատ արձակված մարդասպաններից բաղկացած) կազմակերպության ստեղծողներից և ղեկավարներից էր և Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմին, որին տասնյակ հազարավոր հայեր սպանելու համար «Ջալլադ Ջեմալ» (դահիճ Ջեմալ) անունն են տվել։

Նրանց ոչնչացնողներն էին Արամ Երկանյանը (Էրզրում) և Արշավիր Շիրակյանը (Կոստանդնուպոլիս)։

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը վերջերս մի գաղտնագրված հեռագիր հրապարակեց, որտեղ Շաքիրը հարցնում էր՝ «այդտեղ քշված հայերն արդեն ոչնչացվե՞լ են, թե ոչ»։

 Հեռագրի պատճենը ներկայացված է ստորև։

Ջեմալ Ազմին էլ Տրապիզոնի հայերին պարզապես ջրամույն էր անում՝ նավից ծովը նետելով։ Ականատեսների, արտասահմանցիների բազմաթիվ վկայություններ կան։