Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյումրու ընտրություններից հետո իշխանությունը պետք է հետևություն անի՝ նախկիններին դեմոնիզացնելով՝ այլևս հնարավոր չէ հաղթել ընտրություններում. Դավիթ Ստեփանյան

17/04/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հիմնական հետևությունը, որը Գյումրու ընտրություններից հետո պետք է անի իշխանությունը, այն է, որ հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելով և նախկիններին դեմոնիզացնելով՝ այլևս հնարավոր չէ հաղթել ընտրություններում։ Այդ հին քարտը, որը շատ հաջող խաղարկվել է 2018-ին և 2021-ին, այլևս չի աշխատում առնվազն Երևանում, որտեղ իշխանությունը մազի վրա է ընտրվել ՝շնասերների օգնությամբ։ Գյումրիում այդ խաղաքարտն ընդհանրապես չի աշխատել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ այս ամենն ստեղծում է մի իրավիճակ, երբ 2026 թվականի համապետական ընտրություններին կարող է ձևավորվել նոր դաշինք, ինչի արդյունքում ՔՊ-ն խորհրդարանում մեծամասնություն չի կազմի։

«Այսինքն՝ նախկին ուժերը, օգտագործելով  իրենց ֆինանսական ռեսուրսները, կարող են տարբեր ձևաչափերով միանալ և ԱԺ-ում մեծամասնություն կազմել։ Այդ վտանգն այս պահին առկա է, և այդ վտանգը հնարավորինս չեզոքացնելու ուղղությամբ ՔՊ-ն մեծ աշխատանք ունի անելու։ Վարդան Ղուկասյանի քաղաքապետությունը ես այս ռակուրսում եմ դիտարկում։

Ըստ էության ՝Գյումրու քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ֆինանսական ռեսուրսները շարունակում են ընտրությունների հարցում վճռորոշ լինել։

Այդ ռեսուրսները կենտրոնացված են այսպես կոչված նախկինների ձեռքում։ Սա շատ մեծ բաց է՝ առաջին հերթին իշխանության համար, որովհետև իշխանությունն իր գործառույթները, մեղմ ասած, լավ չի կատարում, երբ թույլ է տալիս, որ ֆինանսական հոսքերը լինեն անվերահսկելի, և Վարդան Ղուկասյանի նման մարդիկ այդ հոսքերի, իրենց հին կապերի օգտագործմամբ կարողանան դառնալ քաղաքապետ»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։

Դիտարկմանը, որ ընտրությունների արդյունքներն ի վերջո վկայում են գյումրեցու ազատ կամարտահայտության մասին, քաղաքագետը համաձայնեց՝ նշելով, որ քաղաքացու կամքը ամենավճռորոշն է ընտրություններում։
«Քաղաքացու կամքը զրոյական չէ, քաղաքացին է ընտրել. դա միանշանակ է, բայց ֆինանսական ռեսուրսը, «գողական ռեսուրսը» և մնացած բոլոր ռեսուրսներն են մեծապես ազդել այդ կամքի ձևավորման վրա։

Վարդան Ղուկասյանին ընտրել են մարդիկ, որոնք մինչև հիմա շարունակում են մտածել, որ նա իրենից ինչ-որ բան է ներկայացնում։ Նրանց ընտրությունն այդ սխալ մոտեցման արդյունքն է»,- նշեց Դավիթ Ստեփանյանը։

Արձագանքելով այն դիտարկմանը, որ անկախ որևէ  ռեսուրսից՝ քաղաքացին ազատ է քվեախցիկում իր նախընտրած քաղաքական ուժին ընտրելու կամ չընտրելու, մեր զրուցակիցը նկատեց՝ առնվազն 2017-ի համապետական ընտրություններից սկսած՝ քաղաքացիներն ազատ են եղել ընտրելու նրան, ում կամենում են։

«2017 թվականին ՀՀԿ-ն ընտրություններում հաղթել է, բայց ինչպե՞ս է հաղթել. օրը ցերեկով գնելով մարդկանց ձայները։ Իրոք, 2017-ին ՀՀԿ-ն հաղթել է։ Հիմա նույն կերպ շատերը գնացել են այդ ֆինանսական ռեսուրսի կամ գողական հասկացողությունների հետևից, այն բանի հետևից, որ, օրինակ, Վարդան Ղուկասյանը հեղինակություն է, իսկ Լևոն Բարսեղյանը՝ ոչ, և դրա արդյունքում ձևավորվել է այն, ինչ կա»,- ամփոփեց քաղաքագետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կա՛մ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում, կա՛մ իր շեֆի պես անզուսպ ստում է․ Բագրատ Միկոյան

Հաջորդ գրառումը

103 տարի առաջ՝ ապրիլի 17-ին, Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը վրեժ լուծեցին Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երկու թուրք դահիճներից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026
Նորություններ

Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թեւերի» քայլերթը՝ Կապանում

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանին պետք է աջակցել. Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը Հայաստանը «փրկել» Ռուսաստանից

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Հաջորդ գրառումը

103 տարի առաջ՝ ապրիլի 17-ին, Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը վրեժ լուծեցին Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երկու թուրք դահիճներից

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Այսօր ԵԱՏՄ ղեկավարները հանդես եկան հայտարարությամբ, որում հստակ և լրջորեն զգուշացրին հայ հասարակությանը, որ կատակների ժամանակն անցել է։ Նրանք վերահաստատեցին,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական