Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Քրիստինե Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստինե Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստինե Գրիգորյանին ազատել արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման տեքստում:

Հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել: Հարցն ընդգրկված է ԱԺ նիստերի օրակարգում: