Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Տեխնիկական վթարի հետևանքով Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին Սևանի տարածաշրջանի կողմից ապահովվող էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական վթարի հետևանքով Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է։

«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ։