Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Վրաստանի ՊՆ-ում հույս ունեն, որ ԵՄ-ից ու ԱՄՆ-ից տրամադրվելիք գումարները չեն սառեցվի

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին մեկնաբանել է ԱՄՆ-ից և ԵՄ-ից Վրաստանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցումը։

Պաշտպանության նախարարը նշել է, որ այս որոշումը անհասկանալի է և ցավում է Վրաստանի համար։

Նա հույս է հայտնել, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ ապագայում կփոխեն իրենց որոշումը։

Իրակլի Չիկովանին հավելել է, որ ԱՄՆ-ը դադարեցրել է Վրաստանի հետ ամենամյա զորավարժությունները, սակայն երկու երկրների համագործակցությունը շարունակվում է մի շարք այլ ձևաչափերով։

Ռազմական ոլորտի ղեկավարը  հույս է հայտնել, որ ԵՄ-ն կվերանայի Խաղաղության հիմնադրամից Վրաստանին հատկացվող միջոցները սառեցնելու որոշումը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք,  ԱՄՆ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է Վրաստանի հետ «Noble Partner 2024» համատեղ զորավարժությունները։ ԵՄ-ն սառեցրել է Վրաստանի պաշտպանության ոլորտին տրամադրվելիք  30 մլն եվրոյի փոխանցումը, ինչի  պատճառը Վրաստանի խորհրդարանի կողմից իշխող կուսակցության առաջարկած «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումն է։