Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՀԱՄԱՍ-ը զիջումների է գնում

The Washington Post-ը հոդված է հրապարակել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի  մասին։

Այն նախատեսում է հակամարտության եռաստիճան լուծում։ Առաջին փուլը կլինի վեցշաբաթյա զինադադարը, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը կազատի 33 իսրայելցի պատանդների, այդ թվում՝ բոլոր կանանց, 50 տարեկանից  բարձր տղամարդկանց և բոլոր վիրավորներին: Իսրայելը հարյուրավոր պաղեստինցիների կազատի բանտերից և իր զորքերը խիտ բնակեցված շրջաններից դուրս կբերի Գազայի արևելյան սահման։

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հայտարարել են «ժամանակավոր կառավարության» երկրորդ փուլի համաձայնության մասին, որում ոչ Համասը, ոչ Իսրայելը չեն վերահսկի Գազայի հատվածը: Անվտանգությունը կապահովեն Միացյալ Նահանգների կողմից ուսուցանված և արաբական պետությունների կողմից աջակցվող ուժերը, ինչպես նաև ՖԱԹՀ-ի 2500 կողմնակիցների խումբը՝ Իսրայելի կողմից ստուգված հատվածում:

 Ամերիկյան աղբյուրի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ը միջնորդներին ասել է, որ պատրաստ է հրաժարվել ժամանակավոր կառավարություն ստեղծելու իր լիազորություններից։