Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ալիևին Պակիստանում պատվել են

Հուլիսի 11-ին Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը պետական ​​այցով մեկնել է Պակիստանի Իսլամական Հանրապետություն։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն,  Պակիստանի օդային տարածքում ռազմաօդային ուժերի կործանիչներն են դիմավոր Ալիևի ինքնաթիռը, որոնք նրան ուղեկցել են մինչև վայրէջք։

Պակիստանի ռազմաօդային ուժերի Նուր Խան բազայում Ալիևի պատվին պատվո պահակախումբ է կանգնել, հնչել են հրետանային համազարկեր։

Ադրբեջանի նախագահին  դիմավորել է  Պակիստանի Իսլամական Հանրապետության արչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը։

Այնուհետև նրանց միջև տեղի է ունեցել հանդիպում։

Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմական գործողություններում Բաքվի բռնապետին վարձկանների խմբերով, զենքով մեծ աջակցություն ցույց տված Պակիստանում գիտեն ինչպես դիմավորել և ընդունել օկուպանտներին։