Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Վրաստանի արտգործնախարար Մակոյ Բոչորիշվիլին ընդլայնված կազմով հանդիպում են ունեցել. ասվում է «X» սոցիալական ցանցում Ադրբեջանի ԱԳՆ հրապարակման մեջ։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության քաղաքական, պաշտպանական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, կապի և հումանիտար ուղղությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:

Ջեյհուն Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է «տարածաշրջանում հետկոնֆլիկտային վերակառուցման գործընթացների,  խաղաղության ջանքերի, ինչպես նաև կայուն խաղաղ գործընթացի ճանապարհին առկա խնդիրների մասին»։