Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Վիկտոր Օրբանը Կիևում է, Լավրովն ու Սիյարտոն էլ հեռախոսազրույց են ունեցել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Կիև կատարած այցի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Պետեր  Սիյարտոյի միջև. այս մասին տեղեկություն է տարածել ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հուլիսի 2-ին հունգարական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հունգարիայի արտաքին տնտեսական կապերի և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի միջև։ Ուկրաինական ճգնաժամի քննարկման ժամանակ երկու նախարարներն էլ նշել են Կիևի կողմից երկրում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների իրավունքները անվերապահորեն ապահովելու անհրաժեշտությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվել է նաև, որ պաշտոնական Բուդապեշտը բարձր է գնահատում ռուս-հունգարական քաղաքական երկխոսության ձեռք բերված մակարդակը։