Երկուշաբթի, 24 Օգոստոս, 2026

Բանակում դեպքերի մի մեծ հատվածը կապված է պոստում քնելու հետ. ռադիկալ քայլեր են պետք. Փաշինյան

Կառավարության ամենամեծ խնդիրը բանակում տեղի ունեցող դեպքերի շարունակականությունն է, ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Բանակում դեպքերի մի մեծ հատվածը կապված է, այսպես ասած, պոստում քնելու խնդրի հետ։ Հիմա այդ պրոբլեմն ավելի է սրվել, որովհետև երբ որ խաղաղություն չէր, ժամապահության մեջ գտնվող զինվորն ինքն էլ մտավախություն ուներ, որ եթե քնի, իր ֆիզիկական անվտանգությունը կվտանգվի։

Հիմա գիտեն, որ դա չի լինելու կամ շատ փոքր է հավանականությունը, բայց զորամասի վերաբերմունքը մնացել է տեղում։ Այստեղ ռադիկալ քայլեր են պետք, և եկել ենք նախնական ձևակերպման, որ մեր բանակի ծառայության տրամաբանությունը չի ադապտացվել խաղաղության հաստատման իրավիճակին։ Մեզ պետք է հարցը լուծել հիմա՝ մեկ-երկու ամսում, վեց ամսում»,- ասաց Փաշինյանը։

Կիսվել