Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Սպիտակ ցեղասպանության հերթական փորձ

Իրանագետ Վարդան Ոսկանյանն Արցախին գազամատակարարումից զրկելու մասին գրառում է արել.

Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի գազամատակարարումն ապահովող վնասված կամ միգուցե թշնամու կողմից շարքից դուրս բերված գազատարը կարևոր նշանակություն ունի մեր ազգի արցախյան հատվածի կենսունակության համար։ Ուստի, խոչընդոտելով դրա բնականոն աշխատանքը, թշնամին փորձում է մեզ զրկել մեր հայրենիքի մի մասում՝ Արցախում ապրելու տարրական իրավունքից և հնարավորությունից, որն, ըստ էության, պետք է դիտարկել մեր դեմ սպիտակ ցեղասպանության փորձի հերթական բաղադրիչ։

Այս պարագայում ո՞վ է ասել, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բռնապետական վարչախումբն անպայմանորեն պետք է կարողանա անարգել օգտվել և շահույթներ ստանալ բառիս բուն իմաստով Հայաստանի «քթի տակով» անցնող Բաքու-Կարին (Էրզրում) գազատարից»։