Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Սյունիքում ավտոմեքենա է այրվել. Yerkir.am

Մայիսի 31-ին, ժամը 01:01-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիք գյուղի մոտակայքում այրվում է ավտտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:18-ին, մարվել՝ 01:26-ին: Այրվել է «VAZ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․)․ տուժածներ չկան: