Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՈՐԱԲԱՑ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Սանկտ Պետերբուրգ քաղաքում բացվել է հոգևոր ճեմարան, որի նպատակն է պատրաստել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ապագա  հոգևորականների։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող այս նորաբաց հոգևոր ճեմարանը   հայտարարում է 2024-2025 ուստարվա ընդունելություն։

Ճեմարան կարող են ընդունվել 17-25 տարեկան արական սեռի անձինք, որ զավակն են Հայ Առաքելական Եկեղեցու, չունեն կանոնական արգելքներ հոգևոր աստիճան ստանալու համար,  ունեն միջնակարգ, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն։

  Ուսման տևողությունն է 5 տարի (առկա ուսուցում):

Ուսումն անվճար է:

 Շրջանավարտների ձեռք բերած գիտելիքները և հմտությունները համապատասխանում են բարձրագույն կրթության պահանջներին  (բակալավրիատի մակարդակ):

Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հոգևոր ճեմարանի շրջանավարտները հնարավորություն կստանան ուսումը շարունակելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի մագիստրատուրայում:

Սանկտ Պետերբուրգի հոգևոր ճեմարան ընդունվելու համար դիմորդը  պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

 1 Ընդունելության դիմում (լրացվում է տեղում)

  2 Անձը և քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ

 3 Ինքնակենսագրություն

4 Մկրտության վկայական,

5 Հավաստագիր թեմի առաջնորդի կամ հոգևոր հովվի կողմից,

5 Փաստաթուղթ ուսման վերաբերյալ,

6  3х4  սմ լուսնանկար,

 7  ( բժշկական տեղեկանք (086/у ձև),

 8  Զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական,

9  Այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)


Փաստաթղթերի ընդունում


Փաստաթղթերն ընդունվում են 2024 թ.  հունիսի 3-ից մինչև հուլիսի 26-ը ՝ երկուշաբթիից ուրբաթ, 10:00-17:00՝  հետևյալ հասցեով՝ 191186, ք. Սանկտ Պետերբուրգ,  Նևսկի պողոտա,  շենք 40-42, շինություն Ա, 3- րդ հարկ, սենյակ 2։


Ընդունելության ստուգումներ


2024 թ.հուլիսի  29-ից մինչև օգոստոսի  23-ը նախատեսվում է անցկացնել  հետևյալ ստուգումները՝

  1. «Հայոց լեզու»՝ թեստ (գրավոր),
  2.   «Ռուսաց լեզու՝ թեստ (գրավոր),
  3.  «Հարցազրույց  հետևյալ  թեմաների շուրջ՝  Աստվածաշնչի իմացություն, Եկեղեցու պատմության և Հայոց պատմության իմացություն  (բանավոր),
  4.  Լսում՝ երաժշտական կարողությունների ստուգում (բանավոր)։


 Փաստաթղթերի լրացման և ներկայացման, ինչպես նաև ընդունելության կարգի և ստուգումների ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հեռախոսահամարով՝ +7 (812) 571-29-80 . էլ փոստ՝info@stgregoryseminary.ru, պաշտոնական կայքէջ՝stgregoryseminary.ru