Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջին իսկ օրից մենք Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող անձ ունենք, այլ ոչ թե Մարդու իրավունքների պաշտպան. Ռուբեն Մելիքյան

04/06/2024
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեկ անգամ չէ, որ իմ դիրքորոշումն եմ հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ներկայումս զբաղեցնող անձի մասին. ես համարում եմ, որ այդ անձն իր տեղում չէ, ես համարում եմ, որ նա մարդու իրավունքների պաշտպանի գործառույթին ընդհանրապես հարմար չի եղել և հարմար չէ , Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ լրագրողների ներկայությամբ Բագրատ սրբազանին հանդիպելու մերժմանը։

Նրա խոսքով՝ Անահիտ Մանասյանը մարդ է, որը Մարդու իրավունքների պաշտպան է դարձել բացառապես իշխող կուսակցության ձայներով։

«Բացառապես իշխող կուսակցության ձայներով կարելի է դառնալ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, բայց ոչ՝ Մարդու իրավունքների պաշտպան՝ այն էլ այն օրը, երբ նրա ներկայությամբ իշխող ուժի պատգամավորները մյուս թեկնածուի՝ ականջ կտրելու և այլնի մասին արտահայտություններ էին անում։

Առաջին իսկ օրից մենք Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող անձ ունենք, այլ ոչ թե Մարդու իրավունքների պաշտպան՝ առավել ևս, որ նա, իմ կարծիքով, հասարակության շրջանում բարձր հեղինակության չափանիշից շատ հեռու է»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Անդրադառնալով Անահիտ Մանասյանի ծավալած բուն գործունեությանը՝ իրավապաշտպանը նկատեց՝ դրա արդյունքում ոչ միայն որոշ կասկածներ չեն փարատվել, այլ հակառակը՝ ավելացել են։

«Ինչպե՞ս կարող է Մարդու իրավունքների պաշտպանն այս իրավիճակում հրաժարվել թափանցիկությունից և հրապարակայնությունից։ Դա առնվազն անհասկանալի է։

Ինքս, ի դեպ ասեմ, չեմ եղել ակցիայի վայրում, որովհետև անձամբ առհասարակ չեմ ցանկացել այդ «դուռը» գնալ։ Սա թող դիտարկվի որպես իմ վերաբերմունքն այդ պաշտոնը զբաղեցնողի նկատմամբ։ Սակայն ուզում եմ հատուկ ընդգծել, որ իմ վերաբերմունքը վերաբերում է բացառապես ՄԻՊ պաշտոնը զբաղեցնող անձին և չի ընդգրկում ՄԻՊ աշխատակազմը. ես աշխատակազմում ճանաչում եմ բազմաթիվ պրոֆեսիոնալ, նվիրված մարդկանց, որոնց շնորհիվ այդ պաշտոնն զբաղեցնող անձը կարողանում է որոշակի արդյուքններ ցույց տալ՝ իհարկե երկրորդական հարցերում»,- ամփոփեց Ռուբեն մելիքյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր հրաժարվել էր լրագրողների ներկայությամբ ընդունել Բագրատ Սրբազանին, սակայն հայտնել էր, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ, և ինքը պատրաստ է առանց լրագրողների ընդունել նրան և ևս 4 անձի։ 

«Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանը շարժման մասնակիցների հետ այսօր շարժվել էր դեպի ՄԻՊ գրասենյակ։ Տավուշի թեմի առաջնորդը հայտարարել էր, որ իրենք այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի իրենց հարցերին պատասխան տան ու նաև ասեն՝ այս ողջ ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքների՞ն, թե այլ բանի։

Ավելի վաղ Բագրատ սրբազանը նշել էր, որ առնվազն մի քանի լրատվամիջոց պետք է ներկա լինի հանդիպմանը, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի, հակառակ դեպքում հանդիպումը չի կայանա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՈՐԱԲԱՑ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Իրավունք

Ինքնասպան եղած պաստառը պոկողի մահը իրավապահների խղճին է. Հովհաննես Խուդոյան

17/05/2026
Իրավունք

«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը դատարանի դահլիճից ազատ արձակվեց

15/05/2026
Իրավունք

7 հայ պատանդների ընտանիքները դիմել են ՄԱԿ-ին՝ անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող անձանց

29/04/2026
Հաջորդ գրառումը

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՈՐԱԲԱՑ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական