Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռամկավար ազատական կուսակցության գերագույն խորհրդի հայտարարությունը

31/03/2021
- Նորություններ, Տեղական

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ
ՁԱԽՈՂ ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԵԱՄԲ ԿՐՆԱՅ ՎՏԱՆԳՈՒԻԼ
ՆԱԽԱԳԱՀ ՊԱՅՏԸՆԻ ԿՈՂՄԷ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Անցեալին հայ ժողովուրդը ականատեսն էր հանդիսացած դիւանագիտական վրիպումի մը եւ այսօր ազգովին կը գտնուի միեւնոյն վտանգին առջեւ:

Արդի պատմութեան մէջ ամերիկեան իշխանութիւնները երկու առիթներով մօտեցած էին ճանչնալու հայկական ցեղասպանութիւնը, սակայն Թուրքիոյ դիւանագիտական սադրանքները յաջողեցան ձախողցնել այդ ճանաչումը. առաջինը պատահեցաւ ֆութպոլի դիւանագիտական օրերուն, նախագահ Սերժ Սարգսեանի եւ նախագահ Ապտուլլա Կիւլի օրերուն, իսկ երկրորդը՝ 2009ի Ցիւրիխի մէջ փրոթոքոլներու ստորագրութեան առնչութեամբ, Ամերիկայի պետական քարտուղար Հիլլըրի Քլինթընի ներկայութեան:

Երկու առիթներով ալ թրքական իշխանութիւնները օգտագործեցին պատրուակը՝ յայտնելով որ կողմերը բանակցութեան մէջ են եւ երրորդ կողմի մը միջամտութիւնը կրնայ վտանգել գործընթացը:

Այսօր դարձեալ կը գտնուինք միեւնոյն կացութեան առջեւ ու վախն ունինք որ Հայաստանի իշխանութիւններու սխալ կողմնորոշումը առիթ կու տայ թրքական կողմին միեւնոյն վտանգաւոր դրութիւնը ստեղծելու: GZero կայքէջէն կը տեղեկանանք թէ Սպիտակ Տունը հաղորդած է Իան Պրեմմընին որ Պայտընի վարչակարգը պիտի ճանչնայ հայկական ցեղասպանութիւնը, ամերիկեան առաջին նախագահը որ պիտի ճանչնայ ցեղասպանութիւնը որ գործադրուեցաւ Օսմանեան կայսրութեան կողմէ Առաջին Աշխարհամարտի ընթացքին:

Արդարեւ, յարգուած քաղաքական մեկնաբան Իան Պրեմմըր, Եուրէյժա Քընսըլթինկ խումբէն կը գրէ GZEROի Մարտ 22ի համարին մէջ.

«Մեծ լուրը այն է որ Էրտողան մօտ օրէն պիտի դիմագրաւէ ուրիշ դիւանագիտական մարտահրաւէր մը Միացեալ Նահանգներէն, թէ՝ նախագահ Պայտըն պիտի ճանչնայ 1915ի հաոց սպանդը, օսմանեան իշխանութեան օրով, իբրեւ «ցեղասպանութիւն»:
Ապա Պրեմմըր կ’անդրադառնայ այս նիւթի պատմութեան՝ Օպամայի իշխանութեան օրերուն:

Նախագահ Պայտընի ճանաչումը պիտի հանդիսանայ լրացումը 2019ին Ամերիկայի զոյգ օրէնսդիր մարմիններուն կողմէ մեծամասնութեան ձայնով որդեգրուած ճանաչման:

Սակայն, այս ճակատագրական հանգրուանին կը նշմարուի վարանում մը Հայաստանի կառավարութեան կողմէ. վարանում մը որ կրնայ համազօր ըլլալ դիւանագիտական ձախաւեր քայլի մը:

Համայն հայութիւնը այսօր կը գտնուի ահազանգի մէջ, մտահոգուելով որ Հայաստանի կառավարութիւնը կրնայ դարձեալ իյնալ Թուրքիոյ կողմէ լարուած թակարդին մէջ, կորսնցնելով պատմական թանկագին առիթ մը:

Արդարեւ, Մարտ 23ի հանրային հեռուստատեսութեան խօսնակ Պետրոս Ղազարեան հարցազրոյց մը ունեցաւ է Հայաստանի Ապահովութեան Խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ. Պր. Ղազարեանին ուղղակի հարցումին թէ Թուրքիան թշնամի պետութիւն կը ճանչցո՞ւի, Պր. Գրիգորեան պատասխանած է, «որ եթէ մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մօտեցումներում որոշակի շտկումներ պէտք է լինեն եւ անոնք այդ ուղղութեամբ աշխատում են»:

Շարունակելով հարցադրումը՝ «թէ Թուրքիան էլ թշնամի պետութիւն չի, Ա.Խ. քարտուղարն ասաց. «միանշանակ պնդել, թէ որեւիցէ վտանգ չի գալիս Թուրքիայից, սխալ կը լինի, բայց ընդհանուր տարածաշրջանում ընթացող գործողութիւնները այլ հնարաւորութիւններ են տալիս»:

Այս հաստատումները որոնք կը կատարուին ամէնէն պաշտօնական աղբիւրներու կողմէ ցնցած են Հայաստանի քաղաքական շրջանակները, եւ բազմաթիւ խումբեր ահազանգը հնչեցուցած են գործի անցնելու, խուսափելու համար վտանգէն:

Վերջերս «Ազգ»ի մէջ երեւցած լուր մը վրիպած էր քաղաքական շրջանակներու ուշադրութենէն. սակայն, այս վերջին զարգացումներու լոյսին տակ չափազանց նշանակալից կը դառնայ ան, ատիկա նախկին թրքահայ ֆրանսահպատակ Սամսոն Էօզարարտի այցելութիւնն էր Երեւան: Անցեալին ենթական հանդիսացած է պատգամներ փոխանցող ա, ամէն անգամ որ Թուրքիոյ կառավարութիւնը նախաձեռնութիւններ վերցուցած է հաղորդակցելու Հայաստանի իշխանութեանց հետ:

Դժուար է գուշակել թէ ի՛նչ պատգամ փոխանցած է Պր. Էօզարարատ հայկական իշխանութեանց. սակայն, այս օրերուն անոր երեւումը Երեւանի մէջ բաւական է լուրջ պատճառ է մտահոգութեան, Հայաստանի եւ Սփիւռքի համար:

ՌԱԿ Գերագոյն Խորհուրդը այսու կու գայ զգուշացնելու Հայաստանի իշխանութիւնները թէ աշխարհի համայն հայութիւնը ահազանգի մէջ է խուսափելու համար պատմակշիռ ծանր վտանգէ մը:

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ
ԳԵՐԱԳՈՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Պոստոն
Մարտ 30, 2021

Նախորդ գրառումը

«Մի արեք այն ինչ նիկոլն է ուզում, Թուրքիան է ուզում». Գեղամ Նազարյան

Հաջորդ գրառումը

Ամերիկացի փորձագետները ԿժԴՀ միջուկային օբյեկտում ակտիվություն են գրանցել

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026
Նորություններ

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026
Նորություններ

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026
Միջազգային

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026
Հաջորդ գրառումը

Ամերիկացի փորձագետները ԿժԴՀ միջուկային օբյեկտում ակտիվություն են գրանցել

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական