Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՊԲ նախկին հրամանատարը Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական է նշանակվել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը hրամանագիր է ստորագրել, որով Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական։

📎Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

📌Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի 27-ին` պատերազմի օրերին, Արզումանյանը նշանակվել էր ՊԲ հրամանատար։ Այդ օրերին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը վիրավորվել էր, և Արզումանյանը նրան փոխարինեց։

Այս տարվա սեպտեմբերի 11-ին նա պաշտոնից ազատվելու դիմում էր գրել։

@ArmeniaSputnik