Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Ուկրաինան ԻԼ-76-ի համար միջազգային հետաքննություն է պահանջում

Ուկրաինան պնդելու է միջազգային հետաքննություն անցկացնել Բելգորոդի մարզում ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռի կործանման հանգամանքների վերաբերյալ, տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Զելենսկիի խոսքով՝ «պետք է պարզել բոլոր հստակ փաստերը՝ հաշվի առնելով, որ ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում՝ Ուկրաինայի վերահսկողությունից դուրս»։

«Ակնհայտ է, որ ռուսները խաղում են ուկրաինացի գերիների  կյանքի, հարազատների և մեր հասարակության զգացմունքների հետ»,- ասել է Զելենսկին՝ չնշելով վարկածներ, թե ինչու կարող էր կործանվել ռուսական ինքնաթիռը։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ղեկավար Նիկոլայ Օլեշչուկը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինային վարկաբեկելու փորձի համար։

Նրա խոսքով՝ հունվարի 24-ի ընթացքում ռուսական քարոզչությունը կեղծ տեղեկատվության հոսք է ուղղել դեպի արտաքին լսարան՝ փորձելով վարկաբեկել Ուկրաինան համաշխարհային հանրության աչքում։