Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Խոցված Իլ-76-ի սև արկղերը գտնվել են

Հայտնաբերվել են Բելգորոդի մարզում խփված ռուսական Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի երկու սև արկղերը. հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Երկու սև արկղերի տեխնիկական վիճակը լավ է։

«Հայտնաբերվել են երկու սև արկղերը՝ թռիչքի պարամետրերը գրանցող սարք և ձայնագրիչ, հայտնաբերված սև արկղերը հանձնվել են քննիչներին»,- հայտնում է ԱԻՆ-ը։

Հիշեցնենք, որ երեկ Բելգորոդի շրջանի Կորաչանսկի շրջանում Ուկրաինայի Խարկովի մարզից արձակված հրթիռով խոցվել է ՌԴ ԶՈւ-ին պատկանող Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ խոցված ռազմական ինքնաթիռում եղել են 65 ուկրաինացի գերիներ, որոնց պետք է տեղափոխեին Բելգորոդ՝ փոխանակման նպատակով, և ևս 9 մարդ։ Բոլորը զոհվել են։

Ռուսաստանը պաշտոնական մակարդակով հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ճանաչվի ահաբեկչական երկիր և պատիժ կրի ինքնաթիռը խոցելու համար։