Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Ալիևը Ռուբեն Վարդանյանի կալանավորումը ևս 4 ամսով ավելացրեց

Արցախի  Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը երկարացվել է։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական  ԱՊԱ-ն, Սաբայիլի շրջանային դատարանը որոշում է կայացրել Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործով։

Որոշմամբ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 4 ամսով։

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսպիսի հայտարարություն են տարածել. «Հիմնավոր կասկածներ են հայտնաբերվել, որ Ռուբեն Վարդանյանը կատարել է հանցավոր արարքներ՝ 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցելը) և 318.1 (ապօրինի հատում) հոդվածներով»։

Բաքուն շարունակում է  գերեվարված Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարություն-բեմադրությունը՝ ներգրավելով միայն ադրբեջանցի փաստաբանների ու դատավորների։