Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Անհայտ կորած և գերեվարված 36 անձանց ընտանիքներին հունվար-փետրվարին 300 հազար դրամ կհատկացվի

Կառավարությունն այսօրվա  նիստում որոշում կայացրեց 44-օրյա պատերազմի հետեւանքով քաղաքացիական անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին  եւս երկու ամիս՝ հունվար-փետրվարին 300 հազարական դրամ սոցիալական աջակցություն տրամադրել:

Աջակցութւյունը ստանալու համար ընտանիքները պետք է դիմումները ներկայացնեն մինչև 2024 թվականի փետրվարի 10-ը։

Նախագծի ընդունման դեպքում, ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն՝ սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին՝ 2024 թվականի հունվար և փետրվար ամիսների համար:

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի պետական բյուջեից կպահանջվի 6.600.000 դրամ:

Հունվարի 12-ի դրությամբ 26 զինծառայողներ վերադարձվել են հայրենիք, դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 25 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է 2024թ. հունվարի 1-ից:

Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. փետրվար ամիսը ներառյալ:

Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 25 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների համար կազմում է 15.000.000 ՀՀ դրամ:

Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2024 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին: