Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Մինչ այս պահը պաշտպանության կողմին չի տրվել Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը. Տիգրան Աթանեսյան

Մինչ այս պահը պաշտպանության կողմին այդպես էլ չի տրվել Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Օրենքով որոշումը պետք է տրամադրվեր կայացման պահից երեք ժամվա ընթացքում, մինչդեռ արդեն անցել է 145 ժամ:

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ի առավոտյան, կալանքի մասին որոշումը կայացվել է հունիսի 16-ին», – հավելել է նա: