Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Միյատովիչը մեկշաբաթյա այցով կլինի Հայաստանում և Ադրբեջանում

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 16-23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան:

Եվրախորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ այցի ընթացքում հանձնակատարի ուշադրության կենտրոնում կլինի հակամարտությունից տուժածների՝ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը:

 Միյատովիչը Հայաստանում և Ադրբեջանում կհանդիպի պետական պաշտոնյաների և միջազգային կազմակերպությունների հետ։

Հանդիպման ավարտին կհրապարակվի հայտարարություն: