Չորեքշաբթի, 26 Օգոստոս, 2026

Մյասնիկյան պողոտայում այրվում է խոտածածկ տարածք. տեսանյութ

Օգոստոսի 26-ին՝ ժամը 21։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ, հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն:

Տեսանյութը՝ այստեղ։

Կիսվել