Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ալիևը և միջազգային այս հանցագործության բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն

Բռնապետ և ցեղասպանություն իրականացնող Ալիևն այսօր այցելել է Ստեփանակերտ և Արցախի այլ օկուպացված բնակավայրեր. սոցցանցերում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Ոչինչ չի կարող օրինականացնել Արցախի բնիկ բնակչության ցեղասպանությունը և նրանց հինավուրց հայրենիքի բռնազավթումը։ Ալիևը և միջազգային այս հանցագործության բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է նա։