Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Բայդենը հստակ ապացույցներ չունի, որ Իսրայելի վրա հարձակման հետևում Իրանն է կանգնած

«Ես չեմ ուզում գաղտնի տեղեկությունների մեջ մտնել, բայց,  անկեղծ ասած,  հստակ ապացույց չկա, որ Իրանն է կանգնած Իսրայելի վրա հարձակման հետևում»,-ասել է ԱՄՆ նախագահ Բայդենը CBS-ին տված հարցազրույցում։

«Իրանը մշտապես աջակցում է ՀԱՄԱՍ-ին և «Հզբոլլահին»։ Բայց այն առումով, թե արդյոք նրանք ունեին մտադրություն, օգնե՞լ են ծրագրել հարձակումը… այս պահին դրա ապացույցը չկա»,- ասել է նա:

Մեկնաբանելով Իսրայելի հյուսիսային սահմանին արդեն տեղի ունեցող  մարտերը և իր կոչը Հըզբոլլահին և նրա աջակից Իրանին՝ Բայդենը հորդորել է «չանել դա և չսրել պատերազմը»: