Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Ժամը 9։00-ից Գազայում 5 ժամով հրադադար է սահմանվել

Գազայի հատվածի հարավային շրջաններում հրադադար է սահմանվել, որը կտևի հինգ ժամ. այս հայտարարությունն արել է Al Arabiya հեռուստաալիքը:

Հրադադարը հայտարարված է, որպեսզի  օտարերկրյա քաղաքացիները կարողանան լքել Գազան, ինչպես նաև մարդասիրական օգնություն ուղարկել Գազա։

 Հրադադարն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով ժամը 09:00-ին՝ հակամարտող կողմերի պայմանավորվածության համաձայն։

 Ինչպես նշում է Al Arabiya-ն, առնվազն 100 մարդատար  բեռնատար է կուտակվել Գազայի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետում, որոնք սպասում են մարդասիրական միջանցքի բացմանը։