Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Մեր տարածաշրջանը վտանգավոր է. Հարավային Կորեան իր քաղաքացիներին արգելել է մեկնել այստեղ

Հարավային Կորեան իր քաղաքացիներին արգելել է մեկնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններ։

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը սահմանել է ճանապարհորդական նախազգուշացման 4-րդ ամենաբարձր մակարդակը, ասվում է Հարավային Կորեայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Արգելքն ուժի մեջ կմտնի շաբաթ օրը՝ ապրիլի 15-ից. հաղորդում է «Յոնհապ» գործակալությունը։

Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Կանադան, Ավստրալիան և Ճապոնիան նույնպես արգելել են իրենց քաղաքացիներին մեկնել տարածաշրջան: