Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Մակրոնը պետք է հեռանա». վարչապետից հետո էլի հրաժարականներ կլինեն

Ֆրանսիայում քաղաքական գործիչները կոչ են անում երկրի նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարական տալ. գրում է Le Parisien թերթը ։

Այս պահանջը առաջ քաշած քաղաքական գործիչների  թվում են «Անպարտելի Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը և Կաննի քաղաքապետ Դավիդ Լիսնարդը։

«Մակրոնը պետք է հեռանա». Հայտարարել են ընդդիմադիր գործիչները՝ նշելով, որ երկրում հրաժարականների թիվը կմեծանա։

Քաղաքական գործիչները նշում են, որ վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի հրաժարականից հետո երկիրը քաղաքական քաոսի մեջ է, և որ իրական մեղավորը Էմանուել Մակրոնն է։

Նշենք, որ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնուն այսօր հրաժարական տվեց՝ պաշտոնավարելով  մեկ ամսից էլ քիչ։