Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՀՀ քաղաքացիություն ստանալու, նաև դադարեցնելու դիմումներն ընդունվում են էլեկտրոնային հերթագրմամբ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև քաղաքացիությունը դադարեցնելու դիմումները 2022 թվականի մարտի 15-ից ընդունվելու են նախօրոք էլեկտրոնային հերթագրման միջոցով։

Հերթագրումն իրականացվում է բացառապես հետևյալ կայքէջով։

«Հորդորում ենք դեսպանություն ներկայանալ սահմանված ժամանակից 10 րոպե առաջ՝ ունենալով Ձեզ հետ հերթագրումը հավաստող կտրոն և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։
ՀՀ քաղաքացիության ստանալու, ինչպես նաև դադարեցնելու սահմանված կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ armconsul.ru կայքէջում, որտեղ կարող եք գտնել նաև անհրաժեշտ հարցաթերթիկը, որը պետք է լրացված լինի առանց ջնջումների»,- ասված է հաղորդագրության մեջ։