Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
?????????????????????????????????????????????????????????

?????????????????????????????????????????????????????????

Հերոստրատոսը հրկիզեց Արտեմիսի տաճարը, Հովհաննիսյանը «հրկիզում» է գիտության տաճար Բյուրականի աստղադիտարանի փառքն ու բարի համբավը

25/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ո՞վ չգիտի, որ Բյուրականի աստղադիտարանը Հայաստանի պարծանքն է, նրա շատ քիչ մնացած բրենդներից մեկը: Այնպիսին, որով կհպարտանա ցանկացած այլ երկիր և ժողովուրդ: Այսինքն՝ համաշխարհային մասշտաբի բրենդ է, որը, չնայած վերջին 33 տարում Հայաստանի գլխին եկած փորձանքներին և չափազանց անբավարար ֆինանսավորմանը, չի խամրել: Եվ նրա 75-ամյակի առթիվ աշխարհի բոլոր ծայրերից ստացված շնորհավորանքները, որոնց թվում էին Նոբելյան 2 մրցանակակիրներից ստացվածը, հաստատում են, որ Բյուրականի աստղադիտարանի աստղը դեռ շատ վառ է փայլում համաշխարհային գիտության երկնակամարում: 

Այդ մասին է հուշում նաև այն, որ, բացի ԲԱ-ից, Հայաստանի և ոչ մի ոլորտ տարածաշրջանի երկրների կողմից պաշտոնապես չի ճանաչվել որպես տարածաշրջանային կենտրոն: Եվրոպայի սահմանից մինչև Կենտրոնական Ասիան ընկած բոլոր երկրները՝ ներառյալ Թուրքիան և Իրանը, նույնիսկ հպարտ Վրաստանը, որն ունի Աբասթումանի աստղադիտարան, պաշտոնապես ճանաչել են Հայաստանը՝ ի դեմս ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի, որպես տարածաշրջանային կենտրոն:

Թվում էր, թե մեր իշխանությունները պետք է որ գնահատեին և աչքի լույսի պես պահպանեին այդ  գանձը, ինչը կանեին ցանկացած այլ երկրի ղեկավարները: Եվ քանի դեռ Հայաստանում  կային սեփականաշնորհման անվան տակ գրպանելու ավելի  «յուղոտ» ու անշառ պատառներ, այդպես էլ անում էին:

Կար դրական վերաբերմունք՝ գոնե բարի խոսքերի և «ՀՀ Ազգային արժեքի» կոչում շնորհելու ձևով, բայց ոչ ֆինանսավորման մակարդակը բավարար մակարդակի հասցնելու եղանակով:

Հասկանալով երկրի և այդ երկրի ղեկավարի համբավի համար ԲԱ կարևորությունը, Սերժ Սարգսյանը 2009-ին արտոնել էր հիմնադրել Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ, որի գումարային չափը՝ 500 հազար դոլար, համադրելի էր Նոբելյան մրցանակի հետ: Այդ գումարները նախկին նախագահը կարողանում էր հայթայթել Սփյուռքի բարերարներից: 2019-ին նրա այդ դրական նախաձեռնությունը մեկ անգամ կրկնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը 300 հազար դարձրած մրցանակի գումարը վերցրեց բյուջեից:  

Նույն 2019-ին, սակայն, ԲԱ երկնակամարում հավաքվեցին ամպեր և ճայթեց փոթորիկ  Դատախազության կողմից քրեական գործ հարուցվելու տեսքով, որը  նախաձեռնել էր այն օրերի ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:

Գործը շուտով կարճվեց հիմքեր չլինելու պատճառով: Բայց բարձրաստիճան բողոքողը չհանգստացավ, և քրգործը նորից հարուցվեց ու… նորից կարճվեց:

Դրանից հետո ԲԱ ուղարկվեցին ստուգողներ ԱԱԾ-ից, ոստիկանությունից՝ մի քանի անգամ, ՊԵԿ-ից, ֆինանսների նախարարությունից և, նույնիսկ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, որոնք նույնպես ոչ մի նշանակալից խախտում չկարողացան հայտնաբերել: Ընդ որում, օ՜, զարմանք, ֆինանսների նախարարությունը պատերազմի ամենաթեժ օրերին՝ 2020-ի հոկտեմբերի 14-ին,  նոյեմբերի 4-ին և կապիտուլյացիայի օրը՝ նոյեմբերի 9-ին է տվել  համապատասխան հանձնարարականներ ստուգման մասին: Լրատվամիջոցները, քաղաքական, հասարակական հայտնի գործիչները, քաղաքացիները, անհերքելի փաստեր ներկայացնելով, բազմաթիվ հաղորդումներ են տալիս, հայտարարություններ են անում միլիոնավոր դոլարների խախտումների, յուրացումների, պետության դեմ կատարված ծանր հանցագործությունների մասին, և տարիներ են անցնում… ու ոչ մի արձագանք: Իսկ այստեղ՝ կոպեկանոց  «խախտումների» հարցով այդպիսի շտապողականություն ու թոհուբոհ:

ԿԳ փոխնախարարի աթոռից ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի աթոռին տեղափոխված Հովհաննես Հովհաննիսյանը կարողացավ իր նախաձեռնած գործընթացում ներգրավել նաև այդ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին, որը մինչև «թավշյա հեղափոխությունը» ոչ միայն թղթակցում էր թերթերին, այլև ուղեկցում էր զբոսաշրջիկներին Թուրքիա: Իսկ կուրորտային գոտում գտնվող ԲԱ-ն, որն ունի 52 հեկտար տարածք, տուրիստների համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ օբյեկտներ և դենդրոպարկի կարգավիճակ ստացած զբոսայգի, չափազանց «յուղոտ պատառ» է տուրիզմի բիզնեսով հետաքրքրվողների համար:

Բավական է ասել, որ  2019-ին ԲԱ են այցելել գիտական տուրիզմով հետաքրքրված 23 հազար զբոսաշրջիկ, ինչը աստղադիտարանին է բերել 18,5 մլն դրամ եկամուտ:

Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ի՜նչ եկամուտ կարելի է ստանալ, եթե այդ տարածքում կառուցվեն   հյուրանոցներ, կազինոներ, զվարճանքի տարբեր օբյեկտներ, ԲԱ մեծ աստղադիտակի ֆոնին ցուցադրվի ստրիպտիզ, իսկ խելոք դառնալու երազանք ունեցող զբոսաշրջիկներին թույլատրվի գիշերն անցկացնել ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում գտնվող նրա  անկողնում:

ՊԱՇՏՈՆԻ ՉԱՐԱՇԱՀՈ՞ՒՄ

Աստղադիտարանի 75-ամյակին նվիրված համեստ  հանդիսությունից հետո ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի հետ ունեցած հարցազրույցից տեղեկացա, որ 2019-ի կեսերից սկսված և 2 տարուց ավելի տևած ստուգումները դեռ չեն ավարտվել: Այժմ ֆիննախի հանձնաժողովի պահանջով ստուգումները շարունակում է Փորձաքննությունների ազգային բյուրոն, չնայած որ Հայնախագիծ ինստիտուտի փորձագետների խումբը երկշաբաթյա աշխատանքից հետո եզրահանգել է, որ ԲԱ մի քանի շինությունների տանիքների վերանորոգման համար ծախսված շինանյութերի տվյալները լիովին համապատասխանում են ԲԱ փաստաթղթերում նշվածներին:

Ահա Արեգ Միքայելյանի հետ ունեցած հարցազրույցիցս մի հատված:

Արեգ Միքայելյան: -Հայաստանում ստուգումների հետ առնչվող ինչքան հնարավոր կառույց գոյություն ունի՝ բոլորը եկել են:

–Եվ այդ բոլորը Հովհաննես Հովհաննիսյանի բողոքի հիման վրա՞:

Արեգ Միքայելյան: -Հավանաբար, որովհետև ինքը շատ ակտիվ այդտեղ փորձել է աշխատել: Չի ուզում, այսպես ասած, հանձնվի: Ես մի անգամ եմ  խոսել նրա հետ հեռախոսով: Նրան բացատրեցի, որ այդ ամեն ինչը հասկանալու համար պետք է գալ, այցելել և տեսնել: Ասացի՝ եկեք ռեալ նայեք, ոչ թե հեռվից ինչ-որ բամբասանքներով առաջնորդվեք: Ավելին՝ ասացի, որ Ձեր այդ վիրավորական ելույթների, գրառումների համար ճիշտ կլինի, որ ներողություն խնդրեք: Չէ՞ որ Դուք աստղադիտարանի անվան հետ այդքան խաղացել եք, դա ոչ մեկին թույլատրելի չէ:

Ով իրենից ինչ ուզում է ներկայացնի, ինքն ընդամենը մի անձ է, իսկ աստղադիտարանի հեղինակությունը տարիների, տասնամյակների ընթացքում ստեղծված՝ Վիկտոր Համբարձումյանից սկսած մեր մեծ աստղագետների անունների հետ կապված բան է: Ինձ համար դա սրբություն է, այդ պատճառով ինձ համար  դա շատ ցավալի է:

Ի պատասխան՝ ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, թե՝ Ձեր մասին միայն դա ենք լսում:

ԲԱ տնօրենն այս ամենը գնահատում է որպես պաշտոնի չարաշահում:

«Ամեն անգամ որտեղ որ եղել է՝ փորձել է: Դա պաշտոնի չարաշահում է, ոչ այլ ինչ: Հովհաննես Հովհաննիսյանը պարզապես իր  պաշտոնի շատ կոպիտ չարաշահում է կատարել: Եթե ինքը չլիներ այդ պաշտոնին, ինքն ո՞վ էր, շատ ներողություն, որ մի հատ էլ աստղադիտարանի վրա բան գրեր, մի հատ էլ դատախազությունը դա հաշվի առներ, մի հատ էլ քրեական ծառայությունները և այլն»,- ասում է Արեգ Միքայելյանը:

«Մեր աշխատակիցները մի անգամ,- շարունակում է Միքայելյանը,-  ժողովում այդ հարցը դրեցին և պահանջեցին հաշվել ու ներկայացնել, թե այդ ժամանակաշրջանի ընթացքում աստղադիտարանին որքան վնաս են տվել այդ իրենց գործունեության պատճառով»:

«Վնասներից են խոսում, իբր մենք ենք ֆինանսական վնաս հասցրել, իսկ իրենք ինչքան վնաս տվեցին մեզ այդ ընթացքում: Էլ չեմ ասում բարոյական վնասի մասին»,- ասում է ԲԱ տնօրենը:

Մեր կողմից ավելացնենք, որ այդ անիմաստ դարձած ստուգումների հետևանքով վնաս է հասցվել նաև պետությանը՝ ստուգողների աշխատավարձերի, գործուղումների, փորձաքննությունների անցկացման և այլ բաների համար արված ֆինանսական ծախսերի ձևով:

Ժամանակն է դադարեցնել դրանք, քանի դեռ չենք տիրացել Հերոստրատոսի եղկելի դափնիներին և աշխարհով մեկ խայտառակ չենք եղել:

Գրիգոր Էմին-Տերյան

Նյութի աղբյուր՝ oragir.news

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կանխատեսում էի, որ կապիտուլյանտը այսօր հեզաճկուն պորտապար է պարելու․ Ճիշտ էի․․․Աշոտյանը ՝ Փաշինյանի մասին

Հաջորդ գրառումը

Համայնքների խոշորացման վտանգները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Համայնքների խոշորացման վտանգները

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական