Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համայնքների խոշորացման վտանգները

25/09/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեզանում միջհամայնքային միավորների ձեւավորումը, 90-ականների երկրորդ կեսից սկսած, չի խրախուսվել։ «Հնարավորությունը կար, բայց մենք դա չենք արել։ 2000-ականների կեսերին մենք սկսեցինք մտածել՝ ինչ պարամետրերի հիման վրա պիտի լինեն այդ բաժանումները, նույնիսկ հատուկ խումբ էր աշխատում։ Որոշում կար միավորել այն համայնքները, որոնք կապված են մեկ ընդհանուր, ենթադրենք, համապետական կամ հանրապետական ենթակառուցվածքով՝ ճանապարհ, ջրագիծ, էլեկտրականություն, հաղորդակցություն կամ միավորել այն համայնքները, որոնց ընդհատվող սահմանները առնվազն միմյանց հետ 15 կիլոմետր են, համայնքի կենտրոնից մինչեւ ծայրամաս հեռավորությունը չլինի 5 կմ-ից ավելի։ Փորձեցինք տեսնել՝ ինչ կունենանք Սյունիքում։ Պարզվեց՝ համայնքների խոշորացումն այս սկզբունքով մեծ օգուտ չի տալիս․ այնտեղ կիրճերը շատ են, ռելիեֆը խիստ ընդհատումներով է, համայնքները խիստ տարանջատված են։ Արդյունքում՝ 110 համայնքը խոշորացվելու դեպքում դառնում էր մոտ 80 համայնք։ Էֆեկտ չտվեց։ Նույնը եղավ Տավուշում»,-Yerkir.am-ին ասաց Հայաստանի նախկին վարչապետ, տարածքային կառավարման նախկին նախարար Խոսրով Հարությունյանը։

Նրա խոսքով՝ համայնքների խոշորացումն արդյունավետ կլինի, եթե հաշվի առնվեն մի շարք լուրջ եւ կարեւոր հանգամանքներ։ Ըստ նրա՝ Եվրոպայում միայն Ֆրանսիան է, որ չի գնացել այս ճանապարհով, բայց մյուս երկրներում եղել են անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու միջոցները՝ համայնքները խոշորացնելու համար։

«Սկզբից սա պիլոտային ծրագիր էր Դիլիջանում, որին միացնում էին մոտակա համայնքները։ Բայց հետո այս խոշորացումները սկսեցին օրենքով ամրագրել։ Սա սխալ մոտեցում է։ Համայնքների խոշորացման ժամանակ միշտ փոքր բնակավայրերը, դրանց ազգաբնակչությունը մտահոգություն են արտահայտում, որոնք անհիմն չեն։ Եթե համայնքային կենտրոնը մի տեղ է՝ այդ փոքր բնակավայրից դուրս, եւ տեղական ինքնակառավարման մարմինները գտնվում են այն համայնքում, բնական է՝ բոլորի մոտ առաջանում է մտավախություն, որ առկա ռեսուրսները նախեւառաջ կծառայեցվեն այն համայնքի խնդիրների լուծմանը, որտեղ տեղակայված են ՏԻՄ-ը, համայնքային իշխանությունները։ Սա անհիմն մտահոգություն չէ։ Խոսքն այն մասին էր, որ միգուցե ավագանու  ձեւավորման գործընթացում օգտագործեն այնպիսի հնարավորություններ, որ փոքր համայնքները կարողանան ֆինանսական ռեսուրսների օգտագործման կամ բաշխման ընթացքում իրենց դերակատարությունը կամ մասնակցությունն ունենան։ Ամենամեծ պրոբլեմն այն է, որ այն խոշորացված համայնքների փոքր բնակավայրերը, որոնք մինչեւ այսօր ունենք, իրենց ապրելու պայմանների առումով էական տեղաշարժեր չեն արձանագրել․ սա փաստ է։ Որովհետեւ համայնքների խոշորացման քաղաքականությունը պետք է ուղեկցվեր նաեւ պետության աջակցության նոր մեխանիզմների եւ նոր հնարավորությունների ներդրմամբ, որովհետեւ բնակիչը, մտնելով մեկ միասնական համայնքի մեջ, իր կյանքում, իր ապրելու պայմաններում որակի փոփոխություններ չի արձանագրում, նրա մոտ խոշորացման քաղաքականությունը արժեզրկվում է, դառնում անիմաստ։ Եթե սրան էլ ավելացնենք այն, որ փոքր բնակավայրերում միշտ լինում են մեծ ընտանիքներ, այսպես ասած՝ ընտանեկան ազգություններ, որոնք, որպես կանոն, տեղական իշխանությունը վերցնում են ընտրությունների ճանապարհով, նրանք դառնում են համայնքների խոշորացման հիմնական դիմադրող ուժը, որովհետեւ կորցնում են տեղական իշխանության ձեւավորման հնարավորությունը։ Նման պարագայում առաջանում է նաեւ այդ քաղաքականության դեմ ըմբոստանալու ձգտում։ Հիմա ներկայացրեցին օրենք, որով համայնքները դարձնում են ընդամենը մի քանի տասնյակ։ Սա շատ ծայրահեղ որոշում է։ Ես զգում եմ արդեն, որ մեզանում տեղական ինքնակառավարումն աստիճանաբար կարող է վերածվել տեղական կառավարման»,-Yerkir.am-ին ասաց Խոսրով Հարությունյանը։

Սա, Հարությունյանի խոսքով, ժողովրդավարության խնդիրներ է առաջացնում։ Ըստ նրա՝ սա ոչ էֆեկտիվ ծրագիր է, իսկ ավելի լուրջ է, երբ հարյուրավոր համայնքները հավաքվում են մի քանի տասնյակի մեջ։

«Տեղական ինքնակառավարումը, ըստ համանուն եվրոպական խարտիայի, որին մենք միացել ենք դեռեւս 2000-ական թվականների սկզբին, հանրային կյանքի ժողովրդավարացման օգտակար ինստիտուտներից է։ Եթե դուք խոշորացնում եք ամբողջ հանրապետությունը, դա նշանակում է, որ, մեծ իմաստով, մենք ունենում ենք այսօրվա գործող համայնքներում կառավարում, կառավարիչներ։ Չկա տեղական ինքնակառավարում, հետեւաբար, հանրության մասնակցային պրոցեսը, ներառական գործընթացը ձախողում ենք։ Մի քանի տասնյակը ծայրահեղ լուծում է։ 

Մենք խորհրդային տարիներին ունեցել ենք 450-460 համայնք։ Կարելի էր խոշորացման դեպքում դարձնել 450, նույնիսկ՝ 400, բայց ոչ՝ այսքան քիչ։ Սա հարված է հանրային կյանքի ժողովրդավարացմանը։ Ես լուրջ մտահոգություն ունեմ։ Եթե դուք խոշորացնում եք եւ դարձնում այսքան քիչ, համայնքների ճնշող մեծամասնությունը վերածվում է բնակավայրերի, որտեղ դուք ունենալու եք կառավարիչներ։ Այս պայմաններում խոսել այդ բնակիչների տեղական նշանակության պրոցեսներին մասնակցության մասին, դա բացառվում է»,- Yerkir.am-ին ասաց Խոսրով Հարությունյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարան է եկել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխության՝ հապճեպ կազմված նախագիծը, որով առաջարկվում է միավորել համայնքները եւ կրճատել առանձին համայնքների թիվը։ Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է նախագծին, քանի որ համարում են այն ապօրինի, ընդդեմ ոչ իշխանական հայացքներ ունեցող համայնքապետերի եւ սահմանադրության խախտումներով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հերոստրատոսը հրկիզեց Արտեմիսի տաճարը, Հովհաննիսյանը «հրկիզում» է գիտության տաճար Բյուրականի աստղադիտարանի փառքն ու բարի համբավը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի նախագահի միակ մտահոգությունը Հայաստանի գործող իշխանության հնարավոր հեռացումն է․ Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

Ախալքալաքում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին խաչքար կտեղադրվի

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական