Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հետո չասեք, թե մեղավոր չեք

Մարիետա Խաչատրյան
05/06/2026
- 05 Հունիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն մարդկանց, որոնք հավակնում են ղեկավարել ձեզ, նրանց խոսքում, դեմքի արտահայտություններում, շարժումներում ամեն օր մի չափաբաժին ավելի էիք բացահայտում նրանց անկեղծության ու կեղծության, ազնվության եւ անազնվության, կարողականության ու ապաշնորհության, ճշմարտացիության կամ խաբեության աստիճանը: Նրանք էլ սկզբում արհեստավարժ ու միգուցե ավելի անկեղծ էին համոզում ձեզ` իրական շարժառիթները բացահայտելով կամ միգուցե ծածկելով, հետագայում հոգնածության պատճառով ավելի անվարժ կատարելով իրենց դերերը, այդպիսով ամսվա վերջում ավելի մոտենալով-նույնանալով իրենց բուն կերպարին ու դերին, ձեզ նույնպես հնարավորություն տալով ամբողջացնելու նրանց կերպարի մասին ձեր պատկերացումները: Վերջին` եզրափակիչ հեռուստաբանավեճն ավելի քողազերծեց շատերին, քողազերծեց այն, որ քաղաքական կոմպոնենտը մեծ մասամբ բացակա է մեր քաղաքական ուժերի հիմնական օրակարգից` նրանք սեփական սուբյեկտիվ, անձնական եւ խմբային մոտիվներով կամ այս կամ այն ճնշման ներքո են քաղաքականության մեջ, իսկ որպես վարչապետի թեկնածու գեթ մեկ կին գործչի բացակայությունն ուղղակի մեր կարծրատիպային նկարագրի վկայությունն է:

Եւ ես, հիրավի, հասկանում եմ, որ ձեր տարբեր շերտեր նախընտրական քարոզչության թատրոնի այս մեկ ամսվա ընթացքում հոգնել են, հիասթափվել են, բարկացել են, հուսահատվել կամ միգուցե, ընդհակառակն, հույսով են լցվել:

Հասկանում եմ նաեւ ուրիշ մի քանի բան.

-Որ ձեր մի զգալի շերտ ավելի ինտելեկտուալ է, ուսյալ ու կրթված, քան ընտրարշավին մասնակցող ուժերի ներկայացուցիչները, ու նրանք կհարցնեն, թե ոնց կարող են իջնել իրենց ինտելեկտի բարձունքից ու ընտրել այդպիսիներին.

-Որ ձեր մեջ կան շատ ավելի ազնիվները, քան ընտրությունների բազմապատիկ խաբեություններով, իշխանությամբ տրված «ընտրյալության» գայթակղություններով անցածների «ազնվությունն» է.

-Որ ձեր մեջ կան գիտելիքի ու պրոֆեսիոնալիզմի իսկական կրողներ, ի տարբերություն տարբեր ժամանակներոմ իշխանության մեջ տարբեր գործոնների շնորհիվ հայտնված բախտախնդիրների ու տարբեր ժամանակներում իրենց վստահված ոլորտները վարի տվածների.

-Որ սովորական հայերի մեջ շատուշատ շերտեր կան` բարոյականության, առաքինության, երկրի զգացողության գերադաս հատկանիշներով, որոնցով երբեմն չեն փայլում նրանք, որոնք ուզում են այդ շերտերի կառավարողը լինել.

Ու այդ պատճառով ես ինձ թույլ չեմ տա խորհուրդ տալ` ում ընտրել:

Ես միայն կարող եմ մի քանի պայման նշել, որոնք հարկավոր կլինեն ընտրության օրը, եթե անկախ վերը թվարկածից, անկախ արժանի-անարժան այսօրվա հակադրությունից` պետք է մոտիվացնեն մեզ, եւ եթե սիրում ենք մեր երկիրը, եթե մտածում ենք, որ անկախ մեզ պարտադրվող մոդելներից ու սխեմաներից, մեր գլխին այս մեկ ամիսը կոտրված աննախադեպ քանակի տեխնոլոգիաներից` մենք պետք է այնուամենայնիվ ուժ գտնենք մեր մեջ ընտրության գնալու եւ մեր բաժին սրբագրումներով գոնե փորձելու կոտրել մեզ պարտադրվող սխեմաները.

Եւ ուրեմն` կարող եմ միայն հուշել, թե ինչ չպե’տք է անել.

-Ընտրության չգնալ հանուն անձնական շահի, քեշ փողի, հանուն ազգականին կամ հիմնարկի ղեկավարին տված խոստման. հիշեք` փողի, շահի դիմաց ընտրությամբ դուք վտանգում եք այն ապագան, որի մեջ ձեր երեխաներն են ապրելու, կտրում եք այն ծառը, որի վրա նստած եք: Ուղղակի վռնդեք ձեզ փող առաջարկողներին, դուռը ծեփեք նրանց երեսին: Ամենաահավոր սխալը, որ կարող եք թույլ տալ ձեր ու մնացած ժողովրդի ապագայի առումով` մի երեք օր սոցիալական խնդիր լուծելու դիմաց մեր բոլորի ապագա տարիները վտանգելն է:

-Եթե դեռ չեք կողմնորոշվել եւ ձեր տրամադրությունը կառուցում եք այս կամ այն գործչի կամ լրատվամիջոցի պերճախոսության վրա, ապա չսխալվելու համար պարզ գործողություն արեք` ընդամենը պարզեք, թե ում կողմից է ֆինանսավորվում տվյալ գործիչը կամ լրատվամիջոցը, ու ձեր համար կպարզեք ձեզ առաջարկվող խաբեության կամ ողջամտության աստիճանը: Մանավանդ` ամեն ոք այսօր հնարավորություն ունի համացանցային եթերում ձեզ մոլորեցնելու:

-Երբեք մի ասեք, թե ում եք ընտրելու, եթե դա ձեզ պարտադրում են, ձեր սահմանադրական իրավունքն է` ձեր մտադրությունները թողնել քվեատուփում միայն:

-Եւ միշտ հիշեք, դուք մասնակցում եք երկրի մոտակա տարիների պատկերի հավաքմանը, արեք այնպես, որ հետո չդժգոհեք ու չասեք` ես մեղավոր չեմ…

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով.

https։//www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

Նախորդ գրառումը

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

Հաջորդ գրառումը

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026
26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
Հաջորդ գրառումը

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

Լրահոս

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ...

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական