Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
- 05 Հունիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

TRIPP նախագծի նկատմամբ Իրանում ձեւավորվել են երկու հիմնական մոտեցումներ, որոնք արտացոլում են երկրի քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում առկա տարբեր գնահատականները:

Առաջին մոտեցումը ներկայացնում է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը: Իրանի կառավարության եւ Արտաքին գործերի նախարարության հայտարարությունների համաձայն, Իրանը դեմ չէ տարածաշրջանային հաղորդակցային այն նախագծերին, որոնք իրականացվում են Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության շրջանակներում եւ չեն ենթադրում սահմանների փոփոխություն: Իրանցի պաշտոնյաները բազմիցս ընդգծել են, որ իրենց համար «կարմիր գիծ» է մնում տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարակշռության խախտումը:

Այս համատեքստում Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին TRIPP-ը բնութագրել է որպես ճանապարհ, այլ ոչ թե միջանցք՝ շեշտադրելով Թեհրանի աջակցությունը տարածաշրջանային խաղաղությանն ու համագործակցությանը նպաստող նախաձեռնություններին:

Միաժամանակ, Իրանի քաղաքական եւ անվտանգային շրջանակներում առկա են նաեւ ավելի քննադատական գնահատականներ: Դրանցից առավել ուշագրավ է Իրանի հոգեւոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի դիրքորոշումը: Վերջինս մի քանի անգամ հայտարարել է, որ TRIPP-ը, ըստ էության, «Զանգեզուրի միջանցքի» նոր տարբերակն է եւ կարող է հանգեցնել տարածաշրջանային ուժային հավասարակշռության փոփոխության: Նրա մտահոգությունները հիմնականում կապված են ԱՄՆ-ի եւ արեւմտյան կառույցների հնարավոր ազդեցության ընդլայնման հետ Իրանի հյուսիսային սահմանների հարեւանությամբ:

TRIPP-ի շուրջ քննարկումները Իրանում  նոր թափ ստացան այն բանից հետո, երբ մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նախաստորագրեցին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը:

Այդ նախաստորագրված փաստաթղթի մասին ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է. «Իրանը ողջունում է տնտեսական կապերի ընդլայնումը եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սակայն խիստ կասկածանքով է վերաբերվում ԱՄՆ-ի չարամիտ մտադրություններին, որը աշխարհի տարբեր տարածաշրջաններում ունի խարդավանքների եւ ագրեսիվ գործողությունների երկարամյա պատմություն, եւ հստակորեն   իր անհամաձայնությունն է արտահայտել   նման ապակայունացնող ներկայության մասին»:

Իրանցի քաղաքական մեկնաբան Մոհամմադռեզա Դամավանդին  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի երեւանյան այցի կապակցությամբ իրանական ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ  ասել է.   «Եթե Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, ապա իրավիճակն Իրանի  համար այնքան էլ բարենպաստ չի լինի»: Սակայն Դամավանդին չի կարծում, որ  Փաշինյանը հակաիրանական դիրքորոշում ունի, բայց մտահոգ  է, որ եթե Փաշինյանը  շարունակի նույն քաղաքական գիծը և TRIPP-ը  վերջնականապես կյանքի կոչվի, ապա Իրանի շահերը լրջորեն կվնասվեն:

Ուշադրության է արժանի նաեւ իրանական Tasnim լրատվական գործակալության անդրադարձը թեմային, քանի որ այն արտացոլում է Իրանի պահպանողական շրջանակներում տարածված մի շարք գնահատականներ եւ մտահոգություններ:

Նշված լրատվական գործակալության միջազգային բաժնի հաղորդմամբ՝ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքվելիք TRIPP անվամբ ռազմավարական համաձայնագրի վերաբերյալ նոր մանրամասներ են բացահայտվել, որոնք, ըստ հոդվածի, վկայում են Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից Հարավային Կովկասի ռազմավարական սահմանների նկատմամբ ազգային ինքնիշխանությունից ակնհայտ նահանջի մասին:

Ըստ Tasnim-ի, համաձայնագրի նախաստորագրումը Հայաստանում առաջացրել է անվտանգության, ինքնիշխանության եւ ներքաղաքական հետեւանքների վերաբերյալ նոր քննարկումներ:

Ստորեւ Ներկայացվում է «Թրամփի ուղու» համաձայնագրի մանրամասների արտահոսքը՝ Հայաստանի սահմանները ԱՄՆ-ին հանձնելու մասին» Tasnim–ի հոդվածի թարգմանությունը.

Սահմանային ծառայությունների փոխանցում երրորդ երկրներին.   ազգային ինքնիշխանության քողարկված զիջում

«Երեւանի եւ Վաշինգտոնի արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջեւ նախաստորագրված փաստաթղթերի համաձայն, որոնց նախագիծը կազմվել էր անցյալ տարվա հունվարին, Հայաստանը նախատեսում է «Թրամփի ուղի» սահմանային անցակետերում վիզային ծառայությունների, մաքսային գործառույթների եւ այցելությունների կառավարման համար օգտվել միջազգային մասնավոր օպերատորների ծառայություններից:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին՝ չի կարողացել թաքցնել այն փաստը, որ ուղեւորների փաստաթղթերի ստուգման գործընթացի անմիջական կառավարումը եւ նույնիսկ այս մաքսային երթուղով տարանցման վճարների հավաքագրումը կարող են հանձնվել որեւէ «երրորդ երկրի» օպերատորների:

Թեեւ Միրզոյանը հայտարարել է, որ այդ երրորդ երկրի ինքնության վերաբերյալ դեռեւս վերջնական եւ գրավոր համաձայնություն գոյություն չունի, համաձայնագրում սահմանված «Front Office» (սահմանային անմիջական ծառայություններ) եւ «Back Office» (հետին վարչական գործընթացներ) մոդելները փաստացի սահմանների գործադիր կառավարումը դուրս են բերում Հայաստանի պետական կառույցների անմիջական վերահսկողությունից:

Միեւնույն ժամանակ, Փաշինյանի կառավարությունը շարունակում է պնդել, որ Հայաստանը լիովին պահպանում է իր ինքնիշխանությունը եւ ֆիզիկական ներկայություն կունենա բոլոր սահմանային վերահսկողության կետերում, սակայն խոստանում է «արդիականացման» նպատակով վերահսկողական համակարգերը համալրել ամերիկյան թվային գործիքներով, որպեսզի դյուրացվի TRIPP ցանցի կապը տարածաշրջանային տարանցիկ համակարգերի հետ :

«Թրամփի ուղի» միջանցք. Բաքվի պահանջների վերարտադրությունը ամերիկյան ծածկույթի ներքո

Տարածաշրջանային հարցերով վերլուծաբանները կարծում են, որ այս ոչ հստակ ձեւակերպված դրույթները լիովին համահունչ են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երկարամյա պահանջներին:

Մինչ անցած տարվա՝ Վաշինգտոնի միջնորդությամբ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունները, Բաքուն բազմիցս պահանջել էր Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցային ուղի ստեղծել Բաքվից դեպի Նախիջեւան, որտեղ ադրբեջանցի քաղաքացիները որեւէ շփում չէին ունենա հայ սահմանապահների կամ անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների հետ:

Այժմ Հայաստանի ընդդիմադիր ուժերը եւ քաղաքական կուսակցությունները պնդում են, որ TRIPP նախագիծը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի վաղեմի պահանջած «միջանցքը», որն այս անգամ Երեւանին պարտադրվում է Սպիտակ տան հովանու ներքո՝ նոր փաթեթավորմամբ:

Սակայն Փաշինյանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները մերժում են այս մեղադրանքները՝ պնդելով, որ նախագիծը Հայաստանի համար կբացի աննախադեպ տնտեսական հնարավորություններ եւ երկիրը կուղղորդի զարգացման ճանապարհով:
Միրզոյանը հայտարարել է. «Այս բացառիկ նախագիծը, անկասկած, բխում է Հայաստանի Հանրապետության շահերից եւ ստեղծում է այնպիսի հնարավորություններ, որոնք նախկինում երբեք գոյություն չեն ունեցել»:

Ընդդիմության խիստ նախազգուշացումը. Հայաստանը դարձել է Վաշինգտոնի գործիքը Իրանի եւ Ռուսաստանի դեմ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի անսպասելի եւ կարճատեւ այցը Երեւան, որը տեղի է ունեցել Հնդկաստանից վերադառնալու ճանապարհին, արժանացել է հայկական քաղաքական շրջանակների կոշտ քննադատությանը:

Ռուբիոն այս համաձայնագիրը բնութագրել է որպես պատմական ճանապարհի ստեղծման ուղղությամբ կատարված ամենախոշոր քայլը: Սակայն քննադատները այցի ժամանակացույցը՝ Հայաստանում նախատեսվող խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ, դիտարկում են որպես Սպիտակ տան միջամտություն Հայաստանի ներքին քաղաքականությանը՝ արեւմտամետ ուժերին աջակցելու նպատակով:

Հայաստանի նախկին նախագահ եւ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, արտահայտելով իր մտահոգությունը համաձայնագրի ռազմավարական հետեւանքների վերաբերյալ, հայտարարել է.

«Ես չեմ հասկանում, թե ինչու են ամերիկացիներն այսքան բացահայտ միջամտում մեր ներքին քաղաքական կյանքին: Այս մոտեցումը լավ ապագա չի խոստանում: Իմ տպավորությամբ՝ Վաշինգտոնը քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում Ռուսաստանի եւ Իրանի ռազմավարական շահերին վնաս հասցնելու համար, եւ, ցավոք, մենք վերածվում ենք այդ վտանգավոր խաղի գործիքի: Այս գործընթացը, անկասկած, հակասում է Հայաստանի Հանրապետության ազգային եւ կենսական շահերին»:

Փաշինյանի կառավարության հիմնավորումները. տնտեսական հնարավորություններ Իրանի եւ Ռուսաստանի համար

Մյուս կողմից, Փաշինյանի կառավարության դիվանագիտական ներկայացուցիչները փորձում են անհիմն համարել հարեւան երկրների, հատկապես Իրանի եւ Ռուսաստանի մտահոգությունները:

Արարատ Միրզոյանը, պաշտպանելով ամերիկյան այս նախագիծը, հայտարարել է, որ TRIPP-ը ոչ միայն սպառնալիք չէ Թեհրանի եւ Մոսկվայի համար, այլեւ նրանց համար ստեղծում է նոր հնարավորություններ:            

Նա նշել է. «Նախիջեւանի երկաթուղու միջոցով մենք կմիանանք Իրանի երկաթուղային ցանցին, իսկ Իրանը մեր տարածքով կկարողանա հասնել Սեւ ծովին: Հետեւաբար, Իրանը հստակ շահեր ունի այս նախագծում: Եթե եղել են հարցեր, դրանք լուծվել են, եւ ապագայում եւս բոլոր անորոշությունները կվերանան: Նույնը վերաբերում է Ռուսաստանին, քանի որ այս երթուղին լայն առումով նոր տարանցիկ հնարավորություններ կստեղծի Ռուսաստանի Դաշնության համար»:

49-ամյա պայմանագիր. նախագծի բաժնետոմսերի 74 տոկոսը՝ ԱՄՆ-ին

Չնայած կառավարության տնտեսական հիմնավորումներին՝ համաձայնագրի ֆինանսական եւ իրավական մանրամասները շարունակում են կասկածներ հարուցել:

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հաստատել է, որ համաձայնագրի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկա շաբաթների ընթացքում:

Փաստաթղթի հիմնական դրույթների համաձայն, այս խոշոր տարանցիկ նախագիծը կառավարելու համար կստեղծվի համատեղ ընկերություն, որի բաժնետոմսերի 74 տոկոսը եւ ռազմավարական որոշումներ ընդունելու իրավունքը 49 տարի ժամկետով պատկանելու են ԱՄՆ-ին, մինչդեռ Հայաստանի բաժինը, որպես տարածքի սեփականատեր, կկազմի ընդամենը 26 տոկոս:

Միջազգային իրավունքի ոլորտի որոշ փորձագետների գնահատմամբ, դա գործնականում նշանակում է, որ Վաշինգտոնը մոտ կես դարի ընթացքում կստանա տնտեսական գերիշխանություն Հարավային Կովկասի կարեւորագույն հաղորդակցական ուղիներից մեկի նկատմամբ»:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Tasnim լրատվական գործակալությունը պաշտոնաթերթի կարգավիճակ չունի, սակայն արտահայտում է Իրանի արմատական քաղաքական հոսանքի, մասնավորապես՝ ԻԻՀ պահպանողական թեւի տեսակետները: Կարծիք կա, որ Tasnim-ը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ամբիոնն է եւ հաճախ հանդես է գալիս որպես իրանական բարեփոխականների ընդդիմախոս:

Անհրաժեշտ է նաեւ նշել, որ վերջին ռազմական գործողությունների ընթացքում Իրանում ինտերնետի համատարած սահմանափակումների պայմաններում Tasnim-ը հասանելիության առումով համեմատաբար ավելի քիչ խնդիրներ է ունեցել:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Նախորդ գրառումը

Հետո չասեք, թե մեղավոր չեք

Հաջորդ գրառումը

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

Լրահոս

Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները. Լևոն Զուրաբյան

19/06/2026

Հիքմեթ Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները: Իրավիճակը ռեգիոնում փոխվում է: Իրանը Հորմուզի...

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026

Ընտրություններում հաղթած լինելու վերաբերյալ Ն. Փաշինյանի կեսգիշերային բլեֆի բացահայտման գործում «Բարգավաճ Հայաստանի» ստացած ձայների գողության փաստերը, ինչպես տեսնում ենք, կարեւոր,...

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026

ԿԸՀ-ն հունիսի 14-ին, երեք ընտրական տեղամասերում, վերահաշվարկ կատարելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումներն ուսումնասիրելուց հետո, հայտարարեց, որ արձանագրված խախտումները չեն...

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026

1885-1960 -ին այժմյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում Բելգիայի գաղութային դաժան համակարգն էր տիրում։ Ո՛չ զոհերի հստակ թիվ կա, ո՛չ էլ...

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026

Հարավային Կովկասի «վերջին, շատ փխրուն ժողովրդավարություն ունեցող» հետընտրական Հայաստանի մասին է ծավալուն վերլուծություն հրատարակել 2018-ին Բեռլինում հիմնադրված  քաղաքական, տնտեսական եւ...

Վե՛րջ պատերազմի՞ն. Ի՞նչ կշահի Իրանը, ի՞նչ կստանա ԱՄՆ-ը

19/06/2026

Ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին Շվեյցարիայում կստորագրվի Իրան-ԱՄՆ համաձայնագիրը: Այդ մասին բոլոր լրատվամիջոցներն են հայտարարում եւ ավետում, որ հարցը վերջնականապես  համաձայնեցված...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական