Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց Արցախի հարցը դառնալու է արդարադատության միջազգային հաղթանակի նոր նախադեպը 21-րդ դարում․ հայտարարություն

27/01/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը՝ ի դեմս նրա կազմում համախմբված շուրջ տասնյակ կառույցների և հանրային գործիչների, իր անվերապահ զորակցումն է հայտնում «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժման գործունեությանը։

Հունվարի 27-ին և 28-ինԱվստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում և Միացյալ Թագավորությունում մարդու և ազգերիիրավունքների պաշտպանությանն ու իրական ժողովրդավարությանը հավատարիմ պահանջատեր քաղաքացիները կմիավորեն ուժերը տարբեր գործողությունների և հավաքների միջոցով՝

կոչ անելով իրենց պետությունների ղեկավարներին և Եվրամիության ղեկավարությանը՝ աներկբա դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ հայ բնակչության նկատմամբ, որի հետևանքով 21-րդ դարում 150 հազար արցախցի բռնագաղթի ենթարկվեց, հայրենազրկվեց՝ կորցնելով իր հայրենի հողը, հազարամյա նյութական և հոգևոր մշակույթի արժեքներին տեր լինելու և տնօինելու իրավունքը։

Մենք այսօր մեր բողոքի ձայնը և պահանջատիրության ջանքերը միավորում ենք Եվրամիության և Եվրոպայի խորհրդի անդամ 15 երկրների  արդարության պաշտպան 500 միավորումների  գործունեության հետ՝ համոզված, որ մեր պայքարի աշխարհագրությունը կընդլայնվի։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, ցեղասպան վարչախմբի հանցագործ ներկայացուցիչների դեմ, որոնք կազմակերպել և իրականացրել են Բերձորի (Լաչինի) միջանցքի անօրինական շրջափակումը, հրադադարի խախտումները, սեպտեմբերի 19-ի հարձակումը և Արցախի Հանրապետության բնիկ հայ բնակչության էթնիկ զտումը, անմեղ մարդկանց առևանգումները, շինծու դատական գործերի հարուցումը, ազատազրկումն ու խոշտագումները՝

պայմանավորված միայն ազգային պատկանելությամբ, կիրառվելու ենթիրախային ազդու պատժամիջոցներ, պիտի լինի նոր դատավարություն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Արցախի հարցով, անկախ Արցախը վերադարձվելու է իր բնիկ ժողովրդին, բոլոր հայ գերիները ազատ են արձակվելու, անվտանգությունն ու խաղաղությունը համատեղ ուժերով վերահաստատվելու է Արցախում, որպեսզի այլևս ոչ մի բռնակալ իրեն անպատիժ չզգա՝ հայրենազրկելու և բռնազավթելու հարևան ազգերի ու  նրանց պետությունների տարածքները։

«Միասին» շարժումը զորակցում է բոլոր այն միավորումներին, որոնց գործողությունների նպատակն է ցեղասպան և բռնատիրական Ադրբեջանից անկախԱրցախի կարգավիճակի միջազգային ընդունումը և անվտանգության երաշխավորումը։

Միասին հաջողելու ենք և բերելու  ենք անխուսափելի արդարադատությունը, մեր պայքարն արդար է՝ հանուն բոլոր բռնադատված մարդկանց և ազգերի իրավունքների։ Միավորենք մեր ուժերը, որպեսզի 21-րդ դարում այլևս ոչ մի հարց չլուծվի բռնի ուժով, այլ միայն միջազգային իրավունքի անվերապահ գերակայությամբ։ Հայոց Արցախը դառնալու է արդարադատության միջազգային հաղթանակի նոր նախադեպը 21-րդ դարում։ Եղե՛ք իրազեկ և մասնակից համատեղ պայքարի՝ Միասին։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժում

27.01.2024

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքվի բարբարոսական վարչախմբի միակ նպատակը Հայաստանը մինչև վերջ ծնկի բերելն է. Վարդան Ոսկանյան

Հաջորդ գրառումը

Երբ երկիրը ղեկավարում է պարտվածը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Երբ երկիրը ղեկավարում է պարտվածը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական